Տարրական դիվանագիտական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք կարող է արձանագրել՝ մենք հատկապես դիվանագիտական դաշտում կրել ենք խայտառակ պարտություն. Իվետա Տոնոյան
Վարչապետի կադրային փոփոխություններն ընդամենը կոսմետիկ, հանրության աչքին թոզ փչելուն ուղղված և որևէ բան չնշանակող փոփոխություններ են, այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Ես լսեցի նաև ԱԳ նախարարի խայտառակ հայտարարությունն այն մասին, որ դիվանագիտական դաշտում մենք պարտություն չենք կրել. կներեք, բայց տարրական դիվանագիտական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք կարող է արձանագրել, որ մենք հատկապես դիվանագիտական դաշտում կրել ենք խայտառակ պարտություն»,- ասաց Իվետա Տոնոյանը: