Ինձ մեղադրանք առաջադրվեց. Փաշինյանի այս գործողությունները ոչ մի արդյունք չեն տալու. Միհրան Հակոբյան
Ուզում եմ հայտնել, որ ինձ մեղադրանք առաջադրվեց ռազմական դրության պայմաններում ապօրինի հավաքներ կազմակերպելու համար, որը ես չեմ ընդունում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը Երևան քաղաքի քննչական վարչությունից դուրս գալուց հետո:
«Ես չեմ կազմակերպել հավաք. հավաքը, ըստ էության, կազմակերպիչ չի ունեցել, և սա այն գործողությունների հերթական շարունակությունն է, որբ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում գործածում է այն մարդկանց նկատմամբ, որոնք հստակորեն դիրքորոշում են հայտնում, բարձրաձայնում են, որ ինքը պետական դավաճան է, հայ ժողովրդին ստորացրել է, մեր ժողովուրդը 5000-ից ավել զոհ է տվել իր պատճառով, հանձնել է Արցախը և տրորել, ստորացրել է հայ մարդու պատիվը»,- հայտարարեց նա:
Ըստ Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները ոչ մի արդյունք չեն տալու: