Գերագույն գլխավոր դավաճանի այսօրվա ելույթն ամրացրեց վստահությունս, որ աթոռը պինդ գրկելու նրա հաստատակամությունն ունի քրեաիրավական նշանակություն։
Բացատրեմ. ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ մեղքը ծանրացնող հանգամանքների թվում է «հանցանքն այլ հանցագործությունը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարելը»։
Այսօր Ն.Փ.-ն բաց տեքստով ասաց, որ իր հետագա պաշտոնավարման խնդիրների թվում է ողջ եղելության վերաբերյալ «ճշմարտությունն» ի հայտ բերելը, և որ «ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը»։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ալիևի կոշիկները համբուրած այս մարդը իշխանությունն օգտագործելու է մի նոր «արծրունական իրականություն» ձևավորելու ու այն որպես «ճշմարտություն» ներկայացնելու համար՝ միտված պատերազմը տանուլ տալու գործում սեփական հանցանքները թաքցնելուն։ Մեղավոր կկարգվեն բոլորը բացի իրենից։ Կամ գուցե ինքն էլ մի քիչ մեղավոր կարգվի՝ օրինակ, ելակի հետ մեկտեղ զինվորին ազնվամորի չմատակարարելու համար։ Այսինքն, Ն.Փ.-ն ցանկանում է մնալ իշխանության՝ դասական առումով «հանցագործությունը թաքցնելու նպատակով»:
Չեմ բացառում, որ նա ցանկանում է մնալ նաև մեկ այլ հանցագործության «կատարումը հեշտացնելու նպատակով»։ Այս պահին դեռ շատ չմանրամասնեմ, բայց երբ վերլուծում եմ նրա առանձին գործողություններ, տպավորություն է ստեղծվում՝ կարծես հատուկ հիմքեր է ուզում ստեղծել, որ նրա համբուրած կոշիկների տերը տարածքային պահանջներ ներկայացնի արդեն ՀՀ-ին։
Կարճ ասած՝ Ն.Փ.-ի մնալը օր օրի ծանրացնում է մեր վիճակը, խորացնում է ազգային աղետը, արժանապատվության ճգնաժամը, նվազեցնում է այն հաղթահարելու հնարավորությունը։ Ն.Փ.-ի քաղաքական թիմն էլ ամբողջությամբ կիսում է պատասխանատվությունը։ Ու թող լոլոներ չկարդան, թե իբր զբաղվում են տեղահանվածների, անհայտ կորածների, ռազմագերիների հարցերով։ Դուք ոչինչ էլ չեք անում, որ ուրիշը չէր կարող անել։ Ոչինչ։ Շատ դեպքերում առհասարակ ոչինչ չեք անում։
ՀՈՒՆՎԱՐԻ 26-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։
Թեմա- ԽԱՊԿ 2020թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին
Հունվարի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրերն են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, փախստական Լիանա Մինասյանը, «Հանուն սոցիալական արդարության» ղեկավար Արման Ղուկասյանը:
Թեմա`ինչ խնդիրներ ունեն փախստականները, ինչպես են ապրում Հաըաստանում և ինչ սպասելիքներ ունեն
Հունվարի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Արցախյան պատերազմ, Արցախի հանձնումը թշնամուն:
Հունվարի 25-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը
Թեմա` Հայաստան. Ներսի ցավ, դրսի ամոթ
Հունվարի 23-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Նունե Ներսիսյանը:
Թեմա` կորոնավիրուսի տարածում. մութ ու ստվեր կողմերը
Հունվարի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Թեմա` նոր բացահայտումներ Աննա Հակոբյանի մասին, Շուշի… տգիտության սահմանները. վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի:
Հունվարի 23-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արվեստի վաստակավոր գործիչ Արփեն Մովսեսյանը
Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Արցախյան պատերազմ, Արցախի հանձնումը թշնամուն:
Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը
Թեմա` Շուշի… տգիտության սահմանները
Հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Ժամը 13:00-ին, կոմպոզիտորի հիշատակին նվիրված արարողություն կլինի նաև Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, որից հետո նախատեսված է նրա ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիրը:
⏰Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգ:
Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:
ԹԵՄԱ՝ հայ գերիների վերադարձի և Շուշին ադրբեջանական քաղաք լինելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները. փետրվարին Նախիջևանում նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: