Հայաստանում հիմնական կոռուպցիոներն են երկրի վարչապետն ու նրա կինը
Mediaport...‼️ «Компромат СНГ» տելեգրամ ալիքի փոխանցմամբ` 2019թ. մարտ ամսին Բրյուսելում հրապարակվել է Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ գաղտնի զեկույց:
Ըստ ալիքի` Հայաստանում հիմնական կոռուպցիոներն են երկրի վարչապետն ու նրա կինը, իսկ գողացված գումարի չափն էլ կազմում է 1,5 մլրդ եվրո:
Ըստ զեկույցի` կոռուպցիոն սխեմայի առանցքում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամներն են ու նրա անձնական հաշիվները, իսկ փոխանցումներն էլ կատարել են քրեական հետապնդման և բիզնեսները կործանելու սպառնալիքի ներքո գտնվող նախկին պաշտոնյաներն ու օլիգարխները: Այդ շարքում են, ըստ զեկույցի, Միհրան Պողոսյանը, Գագիկ Խաչատրյանը, Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Բեգլարյանը, Վարդան Հարությունյանը և այլոք: Նշվում է, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն Աննա Հակոբյանի կողմից վերահսկվող հաշիվներին 2019 թվականի մարտի 1-ի դրությամբ փոխանցված է եղել մոտ 1.5 մլրդ եվրո:
Գրել է Սարգիս Ալավերդյանը