Նույնիսկ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, ռազմաքաղաքական ուժերի հաշվեկշիռը մեր օգտին չէ․ Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության նախկին անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառում է արդել, որում անդրադառնում է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւին։ Գրառման մեջ ասվում է․

«Երեկ Ֆրանսիայի Սենատը ընդունեց կարեւոր բանաձեւ, որով երկրի Կառավարությանը առաջարկում է ճանաչել Արցախի անկախությունը, զուգահեռաբար դատապարտելով թուրք-ադրբեջականական տանդեմի ագրեսիան Արցախի դեմ։

Արցախի ազատագրման եւ ապագա ազատ գոյության տեսանկյունից, այս բանաձեւը առաջինն է իր ձեւի մեջ, եւ կարեւոր իրավական նախադեպ է ստեղծում։ Այն նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի կարեւոր ձեռքբերումն է, մանավանդ հաշվի առնելով Ֆրանսիայի տարածքում պրո-թուրքական ուժերի բուռն եւ կոպիտ հակազդեցությունը վերջին երկու ամիսների ընթացքում;

Դրանով հանդերձ, պետք չի նաեւ գերագնահատել այս բանաձի կարեւորությունը։ Նախ, այն դեռ պաշտոնական ճանաչում չի Ֆրանսիայի կողմից, այլ առաջարկ է Կառավարությանը, եւ դեռ պետք է երկար ճանապարհ անցնի, անհայտ վերջնարդյունքով։ Սակայն եթե նույնիսկ ի վերջո Ֆրանսիան պաշտոնապես ճանաչի Արցախի անկախությունը, պետք է հիշել, որ իրականությունը Արցախում պայմանավորվում է այնտեղ ձեւավորված ռազմաքաղաքական ուժերի փաստացի հաշվեկշռով, եւ ոչ թե այսպիսի բանաձեւերով։ Նոյեմբերի 10-ի խայտառակ համաձայնությունից հետո, այդ հաշվեկշիռը բնավ մեր օգտին չի, եւ դեռ երկար ժամանակ ու ջանք է պահանջվելու, որպեսզի այն սկսի փոփոխվել։

Ուստի այս պահին, ընդունելով Ֆրանսիայի Սենատի հայանպաստ բանաձեւն ի գիտություն եւ ողջունելով այն, մեզ պետք է կենտրոնանալ պարտության հետեւանքների հաղթահարման վրա՝ ձեւավորել կոմպետենտ, իրատես եւ հանրային լայն վստահություն ձեւավորող իշխանություն, վերականգնել տնտեսությունը, արդիականացնել եւ ապագայի պատերազմներին պատրաստել բանակը, վերակառուցել մեր դիվանագիտական հարաբերությունների խարխլված համակարգը։ Այդ դեպքում, գուցե իրական ուժային հաշվեկշիռը տեսանելի ապագայում փոխվի մեր օգտին, եւ Ֆրանսիայի Սենատի եւ նմանատիպ որոշումներն էլ իրավական հիմք հանդիսանան՝ վերախաղարկելու իրավիճակը մեր օգտին։ Մինչ այդ, բոլորիս կամք ու տոկունություն եմ ցանկանում»։

դիտվել է 384 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am