Ինչ է արել այս ընթացքում Գլխավոր դատախազությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հարուցված քրական գործերի շրջանակներում ինչ քայլեր են ձեռնարկվել, ինչ գործողություններ են իրականացվել, եւ, առհասարակ, այդ քրեական գործերի քննությունը որ փուլում է։

Հիշեցնենք՝ խոսքը ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջազգային ահաբեկչության, Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու եւ այլ դեպքերով հարուցված քրեական գործերի մասին է:

Բանն այն է, որ մինչ մեր դատախազությունը գործեր է հարուցել, դեռ քննություն է անում, Ադրբեջանի իրավապահները գործի են անցել։ Օրերս հայտնի դարձավ, որ նախկին պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ Սեյրան Օհանյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Սա նշանակում է, որ նա չի կարող երկրից դուրս գալ, անգամ ոտքի հետ կապված բուժման խնդիրներով։ Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը. հենց այս հարցերի պատասխաններն է փորձել ստանալ պատգամավորը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը նշեց. «Ես սպասում եմ պատասխանների։ Ինձ շատ հետաքրքիր է՝ ադրբեջանական բարբարոս բանակի որ սպան է միջազգային իրավական դաշտում խնդիրների առջեւ կանգնել։ Իսկ եթե չի կանգնել, ինչո՞ւ։ Կարեւոր է, որ մենք հիմա իրավական հարձակման ենթարկենք Ադրբեջանին:

Որպես հիմնավորում, անշուշտ, պետք է ներկայացնենք պատերազմական հանցագործության տարբեր դրսեւորումներ»։ Պատգամավորը հավելեց, որ պետք է ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների համար արտերկիր գնալու խոչընդոտներ ստեղծենք ու դա անենք հիմա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ․ սա երկիր հանձնելը կանխելու համար է․ Նաիրի Հոխիկյան Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում. եռահարկ տանն առաջացած կրակն ու ծուխը տեսնելի է մի քանի հարյուր մետրից Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված․ դատարանը բողոքը մերժել է ԼՂ-ից խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված իրողություններին․ Պեսկով Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել Ակնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում․ Ոսկանյան Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am