Որքան էլ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի իմիտացիա ստեղծի՝ խորհրդակցություններ հրավիրելով, հաղորդագրություններ տարածելով, իշխանության տարբեր օղակներում շատերը հասկացել են, որ իրենց «գնացքը գնացել է», եւ պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից»։
Մի մասը երկիրը լքելու մասին է մտածում եւ արդեն բանակցում է վրաց իշխանությունների հետ՝ սահմանն անցնելու մասին։ Մյուսները երազում են պաշտոնից ծածուկ հեռանալու մասին, բայց վախենում են՝ Փաշինյանը դեռ կարող է հաշվեհարդարի հրահանգ տալ։
Իշխանավորների միայն մի փոքր խումբ կա, որը հասկանում է՝ փախչելու տեղ չունի եւ իշխանափոխությունից հետո պատասխան է տալու նույն չափով, ինչ չափով Նիկոլ Փաշինյանն է պատասխանելու։
Փետրվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում:
Փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբում մամուլի ասուլիսով հանդես կգան «Հայեր միացեք» նախաձեռնության անդամները: Թեմա՝ Պատերազմի ընթացքում օգնությունների և հանգանակություների ոչ հասցեական բաշխումը:
Փետրվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում:
Փետրվարի 26-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա - Երևան տեսակամուրջ, որի ընթացքում կամփոփվեն Հայաստանի տնտեսության վերաբերյալ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում 2020 թ.-ի տնտեսական հետազոտության արդյունքները:
Փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
Թեմա՝ Սումգայիթ-33
Փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ Պաշտպանության նախկին փոխանախարար Արտակ Զաքարյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորումը, Սասնա Ծռերի դատը, «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Ռուսաստանի արձագանքը
Փետրվարի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորումը, Սասնա Ծռերի դատը, «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Ռուսաստանի արձագանքը
Հայաստանի պետական կամերային երգչախումբը և
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգան «Խոնարհում հերոսներին» խորագրով համերգով: Համերգը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Համերգի դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն է, մենակատարը՝ սոպրանո Սոֆյա Սայադյանը:
ՓԵՏՐՎԱՐԻ 25-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի ասուլիսը:
ԹԵՄԱ- Պրեմիերաներ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, ընթացիկ տարվա ծրագրեր:
Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր:
Փետրվարի 25-ին, ժամը 19:00-ին հրավիրում ենք ձեզ լուսաբանելու ձեռներեց եւ բարերար, Futures Studio-ի հիմնադիր գործընկեր, «Ճամփաբաժանին» ձեռագրի համահեղինակ Ռուբեն Վարդանյանի հետ առցանց քննարկումը: