Փաշինյանը տեսել է, որ Պուտինը նստում է «ՍՈՒ 30» ինքնաթիռը, ուզեցել է ինքն էլ նստի. Բագրատյան

«Մենք 80 տոկոսով պարտվել են ԱԹՍ-ներին, հատկապես մեզ նեղություն են տվել «Բայրաքթարները»: Իրենք երկու տեսակ ԱԹՍ են կիրառում: Մեկը հետախուզում հետ է գնում, մյուսը խփում է: «Բայրաքթարների առաջին» խմբաքանակը Արդբեջանը ստացել է մայիսին, բայց դեռեւս հունվարին, երբ սկսեց իսրայելականները եւ «Լորաները» գնել, դա պետք է ահազանգ լիներ մեզ համար: Դա հզոր զենք է: Հունվարի 31-ին, երբ մեր կողմից գնվեց 4 հատ «Սու 30»-ները, ես չհասկացա, թե էս մարդիկ ինչի են սա առել: «Սու 30»-ը կործանիչ է, հատը 30-40 մլն: Մենք կործանելու բան չունեինք, մենք պետք է պաշտպանվեինք: Կարո՞ղ է գնայինք Բաքուն խփեինք: Բացի այդ, եթե դու առել ես «Սու 30» առանց իր կոմպլեկտների եւ 10-ից պակաս, իրենք 10 հատ պետք է լինեն, որ իրենք իրենց կարողանան պաշտպանեն, որ օդ-օդ հրթիռներով իրենց չխփեն, որ F-16-ը չխփի «Սու 30»-ին: Սա հարձակողական զենք է: Այդ ինքնաթիռից առնում են կամ 10 հատ, կամ ոչ մի հատ չեն առնում: Նիկոլ Փաշինյանը տեսել է, որ Պուտինը նստում է այդ ինքնաթիռը, ուզեցել է ինքն էլ նստի»,-  Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Դա չէր էլ կարող կիրառվել այս պատերազմում, դեռ մի ռոտ էլ պահում էին, որ նրանց չգան դրանց խփեն Երեւանում: Կարող էին ԱԹՍ ուղարկել ու դրանք ոչնչացնել: 140-150 մլն դոլարը հերիք էր, որ առնվազն 15 հատ «Պանսիր» առնելու համար, կամ 7 հատ «Տոռ» դիվիզիոններ առնելու»,-հայտարարեց Բագրատյանը:

«Մարտին Ադրբեջանը «Բայրաքթարներ» գնելու կոնտրակտ է ստորագրում:  Ես այդ ժամանակ ասում եմ՝ մեզ խայտառակ պարտություն է սպասվում, ինձ ասում են՝ դու թուրքերի կողմի՞ց ես:

Հաջորդ սխալը. Չգիտես ինչու ստեղծվում է կենտրոնացված հակաօդային պաշտպանություն, փոխանակ ցրենք: Եվ այդ կենտրոնացված համակարգը պատերազմը սկսելու օրը առավոյան արդեն ոչնչացված էր Շուշիում: Ամբողջ Ղարաբաղում մենք ունեինք ընդամենը 5 «Տոռ» դիվիզիոն, պետք էր 30 հատ: Հաջորդ սխալը, չգիտես ինչու «ՕՍԱ-ԱԿ» ենք առնում, որը 50 տարվա զենք է, որով մեխանիկորեն խփում ես: Հիմա ո՞վ է դրանով խփում: Դու պետք է ունենաս ռեբ համակարգ, որը քո հրթիռը վերցնում տանում կպցնում է ինքնաթիռին, վրիպում չի լինում»,- հայտարարեց Բագրատյանը:

դիտվել է 1481 անգամ
Լրահոս
Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am