Իսկ վաղը պատերազմ էր-2. ինչպես կորցնել դաշնակիցներին, ձեռք չբերել նորերին ու մնալ մենակ

Հարկավ, դեռ գալու է այն օրը, երբ ատյանի առաջ կանգնած նիկոլ փաշինյանը և նրա հանցակից-գործակիցները հարկադրված են լինելու պատասխանել մեղադրող-դատախազի հարցերին: Բայց մինչ դա լինի, կարծում ենք, արժե թեկուզ հպանցիկ հետադարձ հայացք նետել փաշինյանական իշխանության նախընթաց շրջանին, օրինակ, արտաքին-քաղաքական ասպարեզում: Ի՞նչ մոտեցումներ էին առաջին պլան մղվում, ի՞նչ խնդիրներ էին դրվում, ի՞նչ շեշտադրումներ էին արվում նախքան պատերազմը այս «թավշյա», երկրակործան իշխանության կողմից:

Այսպես կոչված «հեղափոխությանը», իսկ իրականում անարյուն հեղաշրջմանը կամ իշխանազավթմանը անմիջապես հաջորդած շրջանում նիկոլ փաշինյանն ու իր «քայլակիցները» գերազանցապես «թավիշի» բրենդավորմանն էին լծվել:

Կներեք հիշեցնելու համար, բայց «թավշյա, ոչ բռնի, ժողովրդակա՜ն հեղափոխության» ու դրա՝ իբր աննախադեպ, աշխարհում երբեք չտեսնված (հիմար պնդում՝ գոնե 20-րդ դարի պատմությանը տեղյակների համար) իրադարձություն լինելը դարձավ այդ փողոցային պայքարը ու, ցավոք, նաև Հայաստանը ներկայացնող նիկոլ փաշինյանի գրեթե բոլոր ելույթների մեխը: Ըստ որում, միջազգայիտն ամենաբարձր ամբիոններից ունեցած ելույթների, լինի ՄԱԿ-ը, թե ԵԽ ԽՎ-ն:

Արտաքին խաղացողների համար էլ մի կարճատև ժամանակահատված սկսվեց «հարսնատեսի» գործընթաց, միջազգային տարբեր լիդերներ, լիներ դա Ֆրանսիայի նախագահը, թե Գերմանիայի կանցլերը, փորձեցին հասկանալ, թե Հայաստանում այդ ով է կոնկրետ եկել իշխանության, ինչ է իրենից ներկայացնում: Տեսան, հասկացան, գնահատեցին: Ի վերջո, քաղաքականապես թրծված ու փորձառու գործիչների համար փաշինյանի նման անհավասարակշիռ, իմպուլսիվ, մակերեսային և փուչ կերպարների բուն էությունը արագորեն պարզելն ու նկատելը խնդիր չէ:

Գործնական իմաստով, համարվելով Ամերիկայի կամ Արևմուտքի թեկուզ անուղղակի դրածո, փաշինյանը կարողացավ արագորեն սառեցնել կոնկրետ Եվրոպայի հետ հարաբերությունները: Օրինակ, «նախկին հանցավոր» ռեժիմից ժառանգություն ստանալով «Արևելյան գործընկերության» վերաբերյալ բավականին նպաստավոր պայմանագիր, փաշինյանական իշխանությունը «հաջողացրեց» հնարավորինս ձգձգել այդ պայմանագրով նախատեսած մի շարք կոնկրետ ենթածրագրեր: Դա, իհարկե, հարաբերություններ լավացնելու ամենից ընդունելի ձևը չէ:

Լավ, իսկ ի՞նչ էր կատարվում ավանդական դաշնակիցների հետ կապված:

Ռուսաստանի ղեկավարությունն, իհարկե, բոլոր հիմքերն ուներ նիկոլ փաշինյանին չվստահելու, ավելին, նրան ու նրա գլխավորած իշխանությանը հակառուսական ընկալելու համար: Թե՛ անձամբ նիկոլ փաշինյանը, թե՛ նրա անմիջական զինակիցները, որոնք բարձր պաշտոններ ստացան, ընդդիմադիր եղած շրջանում ամեն ինչ արել էին՝ այդպիսին ընկալվելու համար: Ու այս պատերազմի օրերին մեկ անգամ չէ, որ ռուսական տարբեր մեկնաբաններ այդ փաստերը հիշեցնում ու երեսով էին տալիս:

Բայց հարցը միայն անցյալը չէ: Արդեն իշխանավոր նիկոլ փաշինյանին թվաց, թե իր պրիմիտիվ ու գեղջկամիտ շողոքորթությամբ կարող է, օրինակ Պուտինի նման «եփված-թրծված» միջազգային կարգի լիդերին սիրաշահել: Հանրագումարում՝ «շահեց» Պուտինի խորին արհամարհանքն ու զզվանքը, որը նա, «կա-գէ-բէ»-ական իր պրոֆեսիոնալ փորձառությամբ անգամ, անկարող էր թաքցնել և դա նկատելի էր նույնիսկ տեսախցիկների առաջ արարողակարգային ձեռքսեղմումների ժամանակ:

Գործնական առումով, չնայած նիկոլ փաշինյանը կաշվից դուրս էր գալիս՝ Ռուսաստանին գերհավատարիմ երևալու համար (Սիրիա հայկական ստորաբաժանում ուղարկել և նման բաներ), բայց քանի որ ավելի մեծ հանձնառություն ու առաքելություն ուներ, սկսեց հետևողականորեն «քանդել» հայ-ռուսական հարաբերությունները:

Մեկ-երկու հիշեցում՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ փաշինյանի արշավանքը, որը խայտառակ եղելություն էր ՀԱՊԿ-ի համար, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ նաև անձնական վրեժխնդրությամբ պայմանավորված հետապնդումը, առհասարակ՝ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից ուժերի դեմ փաշինյանական իշխանության հալածանքներն ու հակառակը՝ հակահայ և հակառուսական «սորոսական» թափոնին պետության ղեկավարման մեջ ներգրավելը: Նշվածներից յուրաքանչյուրը բավարար էր՝ հարաբերությունները Ռուսաստանի հետ փչացնելու համար: Իբր դա քիչ էր, փաշինյանն ամբարտավանորեն հորդորեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովին, որ նրա ներկայացրած երկիրը հարմարվի հայկական նոր, «թավշյա» իրողություններին»: Դե, նրանք էլ լա՜վ «հարմարվեցին», որի հետևանքն այն է, որ անձամբ նիկոլ փաշինյանն ու նրա ներկայացրած «իշխանությունը» Ռուսաստանի համար ավելին չեն, քան Պուտինի մամուլի քարտուղարի օգնականի համակարգչային մկնիկի տակդիրը: Համաձայն եմ, տակդիրն ավելի արժեքավոր է:

Եվս երկու, եթե ոչ դաշնակից, ապա առնվազն՝ բարեկամական երկրների հետ հետևողականորեն հարաբերությունները փչացնելու մասին: Մեծն ստրատեգ նիկոլ փաշինյանը Հայաստանը տարավ ու մտցրեց «կրոնական ազատության Ալյանսի» մեջ, որն, ինչպես հավաստում են փորձագետները, ԱՄՆ կողմից նախաձեռնած կառույց է Չինաստանի վրա ճնշում գործադրելու համար: Հասկանալի է, որ դրանից հայ-չինական հարաբերությունները չջերմացան: Մինչդեռ, օրինակ նույն Չինաստանն էլ ԱԹՍ-ներ և դրանց դեմ պայքարի միջոցներ ունի... Չշարունակենք, պարզ է երևի ակնարկը:

Հայաստանը, ավելի կոնկրետ՝ նիկոլ փաշինյանը բռնեց ու, կարելի է ասել՝ պատերազմի նախաշեմին որոշեց դեսպանատուն բացել Իսրայելում: Ավելի արդյունավետ վնասել հայ-իրանական հարաբերությունները, երևի դժվար էր...

Իսկ վաղը պատերազմ էր... Ու այդ ամենի հետևանքները իրենց լիովին զգացնել տվեցին: Հայաստանը, փաշինյանի հետևողական քանդարարության հետևանքով պատերազմի նախաշեմին հայտնվեց դաշնակիցներին ու բարեկամներին կորցրած, նոր բարեկամներ ձեռք չբերած վիճակում, մեծ հաշվով՝ արտաքին մեկուսացման պայմաններում:

Հետադարձ հայացքով դիտարկումը թույլ է տալիս ասել, որ այդ ամենը ոչ թե կամ ոչ այնքան անփորձության, մակերեսայնության կամ տգիտության հետևանք է, այլ բավականին հմտորեն գծված, հաշվարկված ծրագիր: Համենայն դեպս, հիմա այդ տպավորությունն ավելի ու ավելի է ամրապնդվում:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 660 անգամ
Լրահոս
Զախարովան՝ Փաշինյանի՝ պատերազմ սկսվելու հայտարարության մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան ՔՊ-ականն ու էրոտիկան (video) ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո Փաշինյանի շանտաժը ոսկեպարցիներին (video) Հայաստանում զինվորականներ կա՞ն... Այս ու՜ր ենք հասել... Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184 Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սարսռել կարելի է այն մտքից, թե տավուշցիները ինքնապաշպանական խմբեր կստեղծեն պաշտպանվելու համար. Հովհաննիսյան Ոսկեպարցիները Փաշինյանին ասել են՝ դու ստեղ ամագ ունե՞ս, որ ուզում ես տարածք զիջես. Գառնիկ Դանիելյան (video) Որտեղի՞ց լինի ՀՀ, երբ երկրին դավաճանածը գյուղացուն համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. Զաքարյան Պետք է հիշել ԲԴԽ անդամների անունները, ովքեր կողմ քվեարկեցին Բորիսին կալանավորելու միջնորդությանը․ Արթուր Ղամբարյան Որպես ազգ և պետություն մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, որ «քննարկում ենք» Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Դավաճան, հող ծախող․․․ Ինչպես են Փաշինյանին դիմավորել Տավուշում (video) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը. տեղումները կվերսկսվեն ձյան ու անձրեւի տեսքով Չես գտնի ոչ մի ղեկավարի, որ ձեռքը վերցնի մի 3.000 դրամանոց խաղալիք ու յալանչու պես ընկնի այդ երկրի գյուղերն ու քաղաքները Ձյուն, բուք և մառախուղ․ Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր Միշել Տեր-Զաքարյան․ Թքած ունեմ՝ Մբապեն կմնա, թե կհեռանա ՀՀ բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը. «ՎՏԲ Հայաստան» Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից Խեղկատակի խաղալիքից Սևանա լիճը կտրած և հեռացված է ՀՀ տարածքից Գեղարոտ-Ծիլքար ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում «Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/ Արցախ/ Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մարտի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն էՍուրեն Սուրենյանցը Մարտի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am