Լավ է, որ կարանք Թրյուդոյի հետ նասկի հագնենք՝ եռագույնի գույներով, բայց. Բագրատյան

«Հայկական բանակի տեխնիկայի 85 տոկոսը ջախջախված է, մեր բանակն էլ՝ ջարդված։Ես գաղտնիք չեմ ասում, որովհետև ադրբեջանցիք հաշվում են, իրենց տարածքում է մնացել․․․ հիմա մեր ապուշ օպոնենտները կսկսեն ասել՝ տվյալներ եք ասում»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը անդրադարձավ պատերազմում պարտության պատճառներին՝ քաղաքական, ռազմական և կազմակերպչական։

 
«Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը, որի մասին խոսեց անգամ Ռուսաստանի նախագահը։ Սեպտեմբերի 27, երբ պատերազմը սկսվեց, երկու ժամ հետո գրեցի՝ անմիջապես ճանաչե՛ք․․․․ չարեց։ Հիմա էլ՝ այս այլանդակությունները անելուց հետո էլ այդքան համարաձակութուն չունի, որ ճանաչի»,-նասաց նախկին վարչապետը։
Քաղաքական երկրորդ սխալն, ըստ նրա, հակառուսականությունն է։ «Կոմպլեմենտարություն․չկա նման բան, և ինչքան էլ սիրենք, չսիրենք, մենք պետք է մնանք պրոռուսական ծիրի մեջ,հասկացեք սա»։

ՀՀ նախկին վարչապետի հիմնավորումը․ աշխարհում ընթացող դեգլոբալիզացիայի պայմաններում ազգային պետությունները մեր տարածաշրջանում պետք է լինեն կամ ռուսների, կամ թուրքերի հետ։

Չկա երրորդ տարբերակը։ «Սա 99 թիվը չէ. կամ ձեր գլուխը մտնում է, կամ չի մտնում»,-ասում է Բագրատյանը։

Երրորդ քաղաքական սխալը Իրանին նեղացնելն էր այն աստիճան, որ չէին թողնում իրենց տարածքով Հայաստանի համար նախատեսված բեռների տեղափոխում։ Չորրորդ․ Վրաստանի հետ հարաբերությունների մակարդակը, և հինգերորդ՝ Չինաստանին ապտակելը, որը «ռեգուլյար անում էր Հայաստանը Տիգրան Ավինյանի մակարդակով»՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով։

«Այն Չինաստանին, որն ասում էր՝ ընկերնե՛ր, ես ունեմ ույգուրական պրոբլեմ, ես հակաթուրքական պետություն եմ։ Էդ ի՞նչ պետք է անենք Չինաստանին, որ ասի․․․ յախա թափ տալով, որ պրծանք: Փախել է Զոհրաբը, գտեք, բերեք, հարցրեք՝ ի՞նչի ես մտնում, ընկեր։ Այնտեղ մի օրակարգային հարց կա՝ ինչպե՞ս պայքարել ույգուրների՝ այսինքն՝ թուրքերի իրավունքների համար Չինաստանում։ Եվ Հայատանը տոն է տալիս․․․ թուրքերին ենք պաշտապանում»։

Ըստ Բագրատյանի առկա են նաև այլ սխալներ:

«Շատ լավ է, որ կարանք Ջասթին Թրյուդոյի հետ նասկի հագնենք՝ ՀՀ եռագույնի գույներով, բայց Ջասթին Թրյուդոն Ձեզ մի փամուշտ չտվեց․․․ թող տար․․․ թող Մերկելը տար»,-ասաց տնտեսագետը։

Նախկին վարչապետն անդրադարձավ նաև Մեծ Բրիտանիային ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որին համարում է այդ երկրի գործակալ:

դիտվել է 1213 անգամ
Լրահոս
Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am