Նիկոլի բոմժերն ու իրենց դավաճան տերը

Ազգը խայտառակելուց, ստորոցուցիչ կապիտուլյացիա ընդունելուց ու Արցախն, ըստ էության, 80 տոկոսով թուրքին տալուց հետո Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանության եւ աթոռի փրկության ծրագրին է լծվել: Փոխում է կառավարության իշխանությունների անձնական օգտագործման գործարարների հետ հանդիպում՝ դախազ վարկաբեկված,որոնք հիմա էլ Նիկոլ Փաշինյանի ձեռքի թաշկինակն են դարձել: Հետո գործարան է այցելում, Արցախի մի քանի տարածքներն առանց մի փամփուշտի կրակելու հանձնած կապիտուլանտը ռազմարդյունաբերությունը զարգացնելու հրահանգներ է տալիս: Պատկերացում եք՝ մի դավաճան դերասան, որի բարձր հովանու ներքո պետությունը 130 մլն դոլար հատկացրել է 4 հատ մետաղի ջարդոն՝ անպետք , առանց հրթիռ ռազմական ինքնաթիռ՝Սու առնելու համար, այսօր ռազմարդյունաբերության զարգացումից է խոսում:

Պարզ ասած՝ պրծած ղեկավարը, պրծած վարչապետը իրեն վարչապետ զգալու համար ոչ մի քայլ չի խնայում, ոչնչի առաջ կանգ չի առնում:

Երկու օր առաջ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հերթով հանդիպել է Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, «Ալեքս հոլդինգ»-ի հիմնադիր Սամվել Ալեքսանյանի, «Սովրանո»-ի սեփականատեր Արման Սահակյանի, «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի, «Մենյու էյէմ»-ի հիմնադիր Վահան Քերոբյանի հետ:
Մյուս կողմից՝ զարմանալ կարելի է նշված գործարարների վրա: Իհարկե, սրանց իրենց շահերն է նախեւառաջ հետաքրքրում, բայց միթե այս մարդիկ հայ չեն, սրանք չեն ուզում վաղն էլ ապրել հայրենիքում, բաց ճակատով քայլել Երեւանի փողոցներում ու չարժանանալ լուտանքների, ինչ են մտածում, երբ հանդիպում են Նիկոլ Փաշինյանի նման մեկի հետ, ով հայրենիք է ծախել թշնամուն: Համաձա՞յն են նրանք
այդ դավաճանությանը, թող հայտարարեն այդ մասին, որպեսզի ժողովուրդն էլ իր քայլն անի այս մարդկանց ու
նրանց նկատմամբ: Ի դեպ Սամվել Ալեքսանյանի մասին մի քանի օր է, ինչ մամուլում շրջանառվում են համառ լուրեր առ այն, որ Նիկոլ Փաշինյանը իրեն պաշտպանող հրոսակախմբեր է ձևավորել, նաև զենք է բաժանել: Մի՞թե Նիկոլ Փաշինյանի «սրտի օլիգարխները» գործարարները ոչինչ չունեն ասելու, թե իրենց թիկնապահական «զորքը» ումից եւ ինչու են պաշտպանում:

Պարոնայք, դո՞ւք ինչից եք ահաբեկված, վախենում եք, որ ձեզ հարկային տեռորի՞ կենթարկի, այդքան ժողովրդավա՞ր է ձեր վարչապետը: Ի դեպ, բոլոր ժամանակների, բոլոր իշխանությունների ժամանակ խլուրդիկ գործարար Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի դռանը չոքելուց ժամեր հետո էլ շտապել է իր նախկին տերերի մոտ, մասնակցել Ռիտա Սարգսյանի հոգեհանգստին, աջուձախ վստահեցրել, որ ինքը պետականամետ է, բոլոր իշխանությունների ժամանակ էլ պետության կողքին է եղել: Բայց վստահեցնում ենք՝ սա այդ դեպքը չէ, հայրենիքը հանձնած, ժողովրդի ողնաշարը կոտրած մոլագարի կողին կանգնողը եթե ժողովրդի դատաստանին էլ չարդարանա, Աստծու դատաստանից չի խուսափելու: Էլիտար բոմժերն իրենց պատվարժան տեղը հաստատ գտնելու են պատմության աղբանոցում:

Անի Սահակյան

դիտվել է 3626 անգամ
Լրահոս
Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am