Սրբավայրն ամեն դեպքում պետք է պահպանվի. ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը՝ Դադիվանքի ապագայի մասին

Նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ այնտեղ գտնվող Դադիվանքը մնալու է ռուս խաղաղապահների առանձին դասակի պաշտպանության տակ:

Դասակի հրամանատարը, նշելով որ իրավունք չունի առանց թույլտվության հայտնել իր անունը, «Կոմերսանտի» հետ զրույցում խոսել է Դադիվանքի ապագայի և պաշտպանության մասին: Վերջինս հավելել է, որ իրենց ստորաբաժանումն ընդգրկված է ՌԴ խաղաղապահական ուժերի կազմում, փոխանցում է tert.am-ը:

«Այստեղ ենք գտնվում նոյեմբերի 14-ից: Ծառայություն ենք իրականացնում և զբաղվում առօրյա կյանքով: Դիտակետեր ենք ստեղծել վանքի շուրջ գտնվող առանցքային կետերում: Մեր առաջադրանքն, առաջին հերթին, ավերածություններ, կողոպուտ, վանդալիզմի դրսևորումներ և սադրանքներ թույլ չտալն է»,- ասել է պարբերականի զրուցակիցը:

Ռուսական խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը նշել է, որ իրենց առաջադրանքն է նաև համագործակցել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք պետք է ժամանեն տարածքների փոխանցման համար: «Մեր առաջադրանքը նրանց հետ համագործակցելն է: Եթե այստեղ հայ բնակիչներ մնան, մեր խնդիրը նրանց օգնելն է»,- ասել է սպան:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հետագայում հնարավոր կլինի ուխտագնացություն կազմակերպել դեպի վանական համալիր, նա նշել է. «Ես կասեմ իմ անձնական կարծիքը, որը, գուցե, տարբերվում է հրամանատարության դիրքորոշումից: Սրբավայրն ամեն դեպքում պետք է պահպանվի: Եվ ուխտագնացների համար հասանելիություն պետք է ապահովվի: Թե ինչպես դա պետք է տեղի ունենա, բարձրաստիճան անձանց բանակցությունների խնդիրն է»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

դիտվել է 829 անգամ
Լրահոս
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am