Պուտինը հեռախոսազրուց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
РИА Новости-ն՝ Կրեմլին հղումով հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրուց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Կողմերը դիտարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքներին առնչվող հարցեր և բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելուն ուղղված հետագա քայլերը: Անդրադարձ է եղել նաև տնտեսական փոխգործակցությանը և տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակմանը»,-ասվում է հաղորդագրությունում: