«Թավշյա» ու ժամկետանց «կտեր»՝ բացարձակապես անուղեղ զոմբիների համար

Նախօրեին խոսեց մեծն Լենա Նազարյանը: Այն, որ ԱԺ փոխնախագահի գերպարգևավճարված կարգավիճակ ունի: Դեռևս ունի:

Պատասխանելով «Առավոտի» հարցերին՝ Լենա Նազարյանը որոշել էր «փայլատակել», թե ինչպես եղավ, որ այսպես ստացվեց:

Սույն «հանճարը», նիկոլ փաշինյանի կապիտուլյացիոն և դավաճանական ոճիրը արդարացնել ճգնող մյուս «թավշա բլբուլների» նման, արդեն նույնիսկ մանիպուլյացիայի չի դիմում, այլ պարզապես ժամկետանց «կտեր» է նետում դաշտ, թերևս բացարձակապես անուղեղ զոմբիների համար:

Լավ, ի՞նչ է «կտում» Լենա Նազարյանը: Ասվածի ամբողջ իմաստը հանգում է նրան, թե՝ Արցախն «էն գլխից» նախկինները տվել էին, թե՝ այդպիսի համաձայնեցված պլան կար, դրա համար էլ, իշխանափոխությունից հետո թավշապետ նիկոլին ու նրա «թավշա-սորոսական» մյուս նիկոլիկներին սկսեցին մեղադրել, թե դրանք եկել են «հողերը հանձնելու»:

Միանգամից հարցեր են ծագում: Նախ՝ ե՞րբ դրա մասին գլխի ընկաք: Ասում են, թե ի սկզբանե էլ նիկոլ փաշինյանը դա հասկացել է, իբր փորձել է դրա դեմն առնել սույն «դուխավիկը», բայց դե, հայտնի է, թե ինչպես ու որքան էր փորձել:

Մյուս հարցը. եթե այդքան բանը ի սկզբանե գիտեիք, էլ ինչո՞ւ էիք փողոցային հարայ-հրոցով գալիս ու վերցնում իշխանությունը: Հայոց պատմության մեջ դավաճանի և հայրենիք հանձնողի խարանով մտնելու ցանկությունը հանգի՞ստ չէր տալիս:

Ի՞նչ եք ուզում ասել. «նախկինները», ուրեմն, «հողերը տալու» ծրագիր կամ պլան էին համաձայնեցրել արտաքին աշխարհի հետ, իսկ «հողերը տալը» թողել էին նիկոլի ու ձեր վտիտ ուսերի՞ն: Այսինքն, ձեր թավշյա, ժողովրդական... չգիտեմ, թե էլ ինչ «հեղափոխությունից» է՞լ եք հրաժարվում, դա ծրագրի բաղկացուցիչ մա՞սն էր, այդպես՝ փոխադարձ պայմանավորվածությամբ: Այո՞:

Կներեք, էլի, դուք ակնհայտորեն մեղսունակության փորձաքննության ենթակա մեկն եք, եթե նման բաներ եք ասում, այն էլ, իբր, լուրջ տեսքով ու գիտակից վիճակում: Թե՞ կարծում եք Հայաստանում միմիայն ձեր գլխակեր իշխանությանը ու իշխանապետ նիկոլին աստվածացնող կռապաշտ-զոմբիներից ու անուղեղներից բացի, էլ ուրիշ ոչ մեկը չի մնացել:

Լավ, սա ի՞նչ բթամտության ու պարզունակության երկրավեր ժայթքում է...

Ավելի լուրջ, եթե միայն հնարավոր է լենանազարյանիզմներին լուրջ վերբերվել:

Ենթադրենք այդ փի՛ս, չուզո՛ղ, մի խոսքով վատից էլ վատ «նախկինները» մի 25 տարի հենց միայն այն էին արել, որ «հողերը տալու» ծրագիր էին կազմում, այն դավադրաբար նիկոլ փաշինյանի «դուխով» գլխարկի մեջ կամ գրպանը գցելու համար:

Բայց ոչ թե մեկ ուրիշը, այլ հենց նիկոլ փաշինյանն է արել հետևյալ հայտարարությունները. «Ես բանակցում եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ կետից», «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք, այ քեզ բա՜ն»... Շարունակե՞նք:

Ուրիշ մեկը չէ, այլ հենց նիկոլ փաշինյանն է հրապարակավ հայտարարել, որ բացառվում է Արցախի խնդրի որևէ տարբերակ, որին ինքը համաձայն լինի ու չդնի համաժողովրդական քննարկման ու հավանություն ստանալու, բացառվում է, որ բոլորից թաքուն, ժողովրդի թիկունքում ինքը որևէ բան ստորագրի:

Հիմա, եթե նիկոլ փաշինյանն իր կետից էր բանակցել, ի՞նչ կապ ու գործ ունեն այդտեղ «նախկինները»՝ իրենց ինչ-որ ծրագրով կամ բանակցային գործընթացի նախորդած շրջանով:

Երկրորդ, այն պահին (ըստ Լենա Նազարյանի՝ հենց սկզբից), երբ նիկոլ փաշինյանը հասկացավ, որ կարգավորման ծրագիրը 7 շրջանները տալն է, քանի՞ անգամ նա ժողովրդին ու հայ ազգին պարզ ու բացահայտ ներկայացրեց այդ «ծրագիրը»:

Շարունակենք: Նախկիններն ինչ տարբերակների շուրջ են բանակցել, նախնական համաձայնություն տվել կամ ոչ, դրանցից և ոչ մեկը երբեք ու երբեք չէին նախատեսում ո՛չ Հադրութի շրջանի, ո՛չ Շուշիի հանձնում թուրքին, ինչը նիկոլ փաշինյանն ու իր «քայլաթիմը» այդպես սրընթաց իրականացրեցին՝ հազարավոր հայ երիտասարդների կյանքի ու ճակատագրի սարսափելի գնով՝ չհաշված դեռ մյուս ծանրագույն հետևանքները:

Նախկինում կարգավորման ցանկացած որևէ տարբերակում (Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բանակցություններում) միշտ եղել է Արցախի առնվազն ԼՂԻՄ սահմանների պահպանումը, երաշխավորված ցամաքային կապը ՀՀ-ի հետ, ամենից կարևորը՝ Արցախի կարգավիճակի որոշման հարցը:

Իսկ նիկոլ փաշինյանի կողմից թաքուն, գիշերով ստորագրած խայտառակագրում ոչ մի նման բան չկա, կա միայն Արցախը գործնականում ամբողջությամբ ադրբեջանական իր «կիրթ ու կառուցողական» դոստին տալու հաճկատար պատրաստակամություն, կա մնացյալ Հայաստանի հետագա գոյությունը հարցականի տակ դնելու իրական սպառնալիք:

Սա է դաժան իրականությունը, իսկ զանազան էժանագին «կտերն» ու բանական մարդու դատողականությունը բռնաբարող «նիկոլիզմները» թողեք կռապաշտ-անուղեղների համար:

Շարունակեք «լողալ» ձեր երևակայական ֆեյքանոցներում, որտեղ «հաղթել եք», «Գետաշենն եք վերցրել», «Հադրութում դեռ մարտեր եք վարում», «Էրատո» ջոկատով արդեն համարյա Բաքու եք մտնում և այդպես շարունակ: Իսկ այդ և նման ապուշությունները կլանող գորշ բազմությունը միգուցե ինչ-որ պահի ուշքի կգա, բայց արդեն շատ ու շատ ուշ կլինի: Այսինքն՝ արդե՛ն շատ և շատ ուշ է:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 4580 անգամ
Լրահոս
Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով․ ՄԻՊ ԱԱՏՄ ղեկավարն այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ Այդ ցանկում միայն Նիկոլը, Աննան, Արարատը չեն. Մ. Մինասյանը նոր գրառում է հրապարակել Փաշինյանի ընկեր Վահե Ղալումյանը կշարունակի մնալ Իջևանի ղեկավարի պաշտոնակատար. ընտրությունները նորից հետաձգվեցին Դավիթ Տոնոյանի քրոջ աղջիկն է, հայտնի էլեոնորան․ Աղջիկը Ադրբեջանի դրոշն է սրտիկում Գնացեք ԱՄՆ՝ Սորոսին հյուր, և այնտեղ նշեք Հին Նոր տարին․ Սեմյոն Բաղդասարովը՝ Աննա Հակոբյանին (տեսանյութ) Ցիկլոպի համախտանիշ կամ գլխակերների ցինիկ հավկուրությունը Նավալնին Մոսկվա է ժամանել «Թաղում էին ինձ ու մեզ, իսկ իրականում թաղվեց պետությունն ու արժանապատվությունը». Արմեն Աշոտյան Այս պատերազմում մենք չպարտվեցինք, այս պատերազմում մենք դավաճանվեցինք. Վահագն Վարագյան Ավտովթար Նորագավիթի «Կանաչ խանութ»-ի դիմաց. բախվել են Ոստիկանության ակադեմիայի 25-ամյա ուսանողի Niva-ն ու 28-ամյա վարորդի Chery Tiggo-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց Հայաստանում 17-20 աստիճանով կցրտի. Գագիկ Սուրենյան Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել. Տեր Հովհաննես Փրկել է ճաշարանի աշխատակցուհիներին, սակայն ինքը չի փրկվել․ Էրիկ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան Ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացուն Հրապարակում մեծ թվով ոստիկաններ էին հավաքված Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Հայաստանում 22 հազարից ավելի բիզնես է փակվում, իսկ Նիկոլը շարունակում է «կտել» բնակչությանը «Թող ԱԱԾ֊ն նախ պարզի, թե հույժ գաղտնի փաստաթղթերն ինչպես են դուրս գալիս գերատեսչությունից». Գ. Համբարյան «Մեհրիբանն աղջկան տարել էր Շուշի, իսկ Էռատոն երեխեքին Большой театр»․ Արա Ղազարյան Եվս մեկ հայ պաշտոնյա է նշանակվել Բայդենի վարչակազմում «Այս պատերազմին մենք գնացինք չունենալով իմունային համակարգ». Նաիրա Զոհրաբյան Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարսում զորավարժություն կանցկացնեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 18-ին` երկուշաբթի` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի Հունվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Հունվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով: Հունվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, մարդու իրավունքների խախտում , գերիներ, , վերջին սկանդալային բացահայտումների հետքերով: Հունվարի 18-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, վերջին սկանդալային բացահայտումների հետքերով: Հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: ԹԵՄԱ՝ մամուլի ազատության դեմ ճնշումները . ՀՌՀ անդամների կողմից հ/ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերի և որոշ հ/ը հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերիզ զրկելը: ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը: Թեմա- Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր: Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանը և Զոհրապ Ավետիսյանը, կապիտան Էդգար Ավանեսովը: Թեմա՝ պատերազմի մասնակիցները կանդրադառնան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը: Այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցազրույցը Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում: Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: Հունվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: ԹԵՄԱ՝ ապաշրջափակումից հետո երկաթգծի հնարավոր բացումը. հայ-ադրբեջանական տնտեսական հնարավոր հարաբերությունները. տնտեսական վարկանիշն ու միտումները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub