Վադիմ Դուբնով. «ՌԴ-ն այդ հողերը ոչ մեկին չի նվիրել, Փաշինյանը դրանք կորցրեց՝ սկզբում դիվանագիտական, ապա ռազմական սխալներ թույլ տալով»

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ, հրապարակախոս Վադիմ Դուբնովի հետ

– Հայկական կողմը, ինչպես միշտ, տուժում է։ Այսքան կորուստներից հետո հիմա էլ հայկական գյուղերը փոխանցվում են Ադրբեջանին։ Հայաստանում հակառուսական տրամադրությունները կավելանան։

– Այնպես չէ, որ ՌԴ ղեկավարության մեծ սիրահար եմ, բայց տվյալ պահին դժվարանում եմ հասկանալ, թե ինչում կարելի է լրջորեն մեղադրել ՌԴ-ին, որովետեւ եթե ՌԴ-ն ինչ-որ բան էլ արել է, ապա դա հայկական իշխանության բավական կոպիտ սխալներից օգտվելն է եղել։ Դրանց մասին կարելի է խոսել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ ավելի երկարաժամկետ կտրվածքով։ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ սխալների պատճառով ՌԴ-ն ու Թուրքիան հասան հաջողության՝ գործելով իրենց շահերի ու հետաքրքրությունների շրջանակներում։ Դե, իսկ հայկական սխալների պատասխանատուն բացառապես Փաշինյանն է։ Այնպես որ, չեմ կարծում, թե այս ամենը կվերածվի հակառուսական տրամադրությունների։

– Դեժավյու է․ ուղիղ 100 տարի առաջ էլ էր ՌԴ-ն Թուրքիային հայկական հողեր նվիրում։

– Չեմ կարծում։ Նրանում, որ Հայաստանը կորցրեց Ղարաբաղը, բացառապես մեղավոր է Նիկոլ Վովայի Փաշինյանը։ ՌԴ-ն այդ հողերը ոչ մեկին չի նվիրել։ Նա դրանք կորցրեց՝ սկզբում դիվանագիտական, ապա ռազմական սխալներ թույլ տալով։ Իսկ հողերի մի մասը, որոնք կորցրել եք, դրանք, ըստ իս, հայկական հողեր չէին էլ։

– Շուշին, որը երբեւէ չի եղել վերադարձման ենթակա, հնարավո՞ր է բանակցային գործընթացի արդյունքում վերադարձվի Արցախին։

– Ոչ, Շուշին այլեւս երբեք հայերինը չի լինի, քանի որ այն կորցրել եք։ Ես անձամբ նման տարբերակ չեմ տեսնում։ Այն երբեք չի եղել բանակցային փաստաթղթերում․ ո՛չ մադրիդյան, ո՛չ այլ։ Շուշին, որպես պայմանավորվածությունների ինչ-որ մի տարր, օրակարգում հայտնվեց, կարծում եմ՝ հոկտեմբերի 15-ից հետո, երբ իրավիճակն արդեն հայկական կողմի համար ճակատագրական էր։ Այդ պահից այն կորցրիք։ Նախ, որովհետեւ Շուշին գրավվեց։ Շուշին Ալիեւի «պատահաբար» հաջողությունն է, որի մասին անգամ չէր էլ երազում։ Դա ճակատագրի նվերն էր նրան։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 2365 անգամ
Լրահոս
Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am