«Փաշինյանը պետք է հրաժարական տա կամ ինքնասպան լինի կամ խարակիրի անի». Foreign Policy-ի անդրադարձն Արցախում «ամեն ինչ կորցրած» հայերին

Հեղինակավոր Foreign Policy հանդեսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղը լքող հայերին և Արցախի շրջանների` Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցելու գործընթացին: Լրագրող Լիզ Քուքմանն իր հոդվածում նշում է, որ Քարվաճառի շրջանը փոխանցվում է Ադրբեջանին՝ իրենց երեխաներին մեծացրած և տները կառուցած մարդկանց ուղարկելով նոր կյանք և նոր տուն փնտրելու: Փոխանցում է Tert.am-ը:

Անգամ մինչ այն ժամանակ, երբ Փաշինյանը ֆեյսբուքյան էջով հայտարարել էր պատերազմի ավարտի մասին, հայերը կորուստի զգացում ունեին: Երեք կողմից մահմեդական հարևաններով շրջապատված քրիստոնեական երկրի և ավելի քան մեկ դար առաջ ցեղասպանություն հաղթահարելու համար պայքարող ժողովրդի ազգային հոգեվիճակում գերակշռում են էքզիստենցիալ վախերը: Ամենուր մարդիկ անհանգստացած են, որ Թուրքիան, որը այս հակամարտությունում սատարում էր Ադրբեջանին և երբևէ պաշտոնապես չի ճանաչել 1915-ի մոտ 1.5 միլիոն հայերի Ցեղասպանությունը, փորձում է բնաջնջել նրանց:

Հիմա, երբ հայերը դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղից, քիչ բան են թողնում իրենց ետևից: Գյուղացիներից ոմանք, զգալով, որ այլևս կորցնելու բան չունեն, հրկիզում են իրենց տները ՝ մխիթարություն գտնելով նրանում, որ իրենց թշնամիները չեն կարողանա քնել այնտեղ:

«Ինչպես կարող եմ թողնել, որ մուսուլմանն ապրի այստեղ: Այն տեղում, որը ես եմ ստեղծել, կառուցել»,-ասում է 34-ամյա Արսեն Մնացականյանը, որի արյունահոսող ձեռքերը մրից սևացել էին: Ֆերմեր և կամավորական Արսենն այստեղ ապրել է 20 տարի, մեծացրել է իր երեխաներին: Նա ասում է, որ կգնա կամ Հայաստան, կամ Ռուսաստան: Միայն մի բան հաստատ գիտի. չի կարող ապրել այն մտքով, որ իր կառուցած տան պատուհանից այլ մարդ է նայում:

«Մարդիկ ապրում են այստեղ իրենց հողի, կենդանիների հետ: Ամեն բանի կորուստ է»,-ասում է նա:

Հանձնումից մեկ օր առաջ գրեթե ոչ մի տուն չէր մնացել Արցախի հյուսիսային այս հատվածում: Շենքերը ածխացած էին` բոցերի մեջ:

Հակամարտությունը ծանր էր: Այն, ինչ հետո եկավ, գուցե ավելի ծանր էր: Համացանց չկար, հեռախոսային ազդանշանը շատ թույլ էր, ուտելիք էլ գրեթե չկար, բացի հացից և արագ պատրաստման լափշայից: Խառնաշփոթ է սկսվել: Ո՞րն է այժմ Ադրբեջանի հետ սահմանը: Եթե հյուսիսային ճանապարհը այլևս Հայաստանինը չէր, իսկ Լաչինի միջանցքը փակ էր, արդյո՞ք բոլորը թակարդի մեջ էին: Հարցերը շատ էին, պատասխանները` քիչ:

Ամենամեծ վախերից մեկը Դադիվանքի հնարավոև կորուստն էր: Մարդիկ Հայաստանի բոլոր անկյուններից ճանապարհորդում էին` վերջին անգամ տեսնելու վանքը, համբուրում էին Հայաստանի դրոշը, հույս էին պահում աստվածային միջամտության համար:

«Ես առաջ ասել եմ, որ մնալու եմ, և ես կմնամ: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք և մեզ միշտ տանջել են: Բայց ես ձեզ վստահ եմ ասում, քրիստոնյաները կվերադառնան այստեղ»,-ասում է Տեր Հովհաննեսը:

Երբ հոգևորականը վերջին մկրտությունը կատարեց, ռուս խաղաղապահները տեղ հասան և դա հույսի նշան էր: Համենայնդեպս, այս պահի դրությամբ թվում է, թե Դադիվանքը փրկված է:

«Այս շենքերը՝ հին շենքերը, կարևոր են այստեղի մարդկանց համար, ուստի մենք այստեղ ենք ՝ դրանք պաշտպանելու համար »,-ասել է Դադիվանքի ռուս խաղաղապահներից մեկը, ով խնդրել է իր անունը չհայտնել, քանի որ մամուլի հետ շփվելու իրավասություն չունի:

 

դիտվել է 1346 անգամ
Լրահոս
Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am