Ինչքան էլ մենք չընդունենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի վարած ներքին քաղաքականությունը, բազմաթիվ սխալները մատնանշենք, այնուամենայնիվ, ստացվում է, որ իրենց հաջողվել է մանևրել, ՌԴ-ի հետ «խաղերի» միջոցով հետաձգել պատերազմը: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասաց.
«Տեսեք ինչ է տեղի ունեցել. 2014-2015 թվականներին արդեն կար միջազգային կոնսենսուս, այդ թվում նաև Ռուսաստանի համաձայնությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն: Կար միանշանակ կոնսենսուս, որը այլևս փոփոխման ենթակա չէր, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ արդեն աշխատել էր և ի վերջո ինչ-որ արդյունք պետք է ներկայացներ: Դա որպես արդյունք որոշել էին ներկայացնել: Բնականաբար, նախկին իշխանությունները շատ լավ տեղյակ էին այդ որոշման մասին և ընտրել էին ստատուս քվոն անվերջ ձգելու մարտավարությունը:
Բայց հասկանալի է, որ անվերջ ձգել հնարավոր չէ: Եվ երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ, մենք եկանք իշխանության, առաջին մեղադրանքը, որ հնչում էր, դա այսպես ասած «հող հանձնողն» էր: Անկեղծորեն, ինձ համար անհասկանալի էր՝ որտեղի՞ց է այդ մեղադրանքի հիմքը, երբ քաղաքական թիմից ոչ մեկը բառ անգամ չէր խոսել դրա մասին: Բայց մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու և իրենց այդ հեռատեսությունը հենց դա էր նշանակում: Հո իրենք իսկապես մարգարե չէի՞ն, որ կանխատեսեին, թե ոնց իրադարձությունները կզարգանային: Իրենք տեսնում էին, որ դա տեղի է ունենալու և անամոթաբար ծայրահեղացնում էին իրավիճակը՝ անվանելով մեզ հող հանձնող և զրկում նաև ճկունությունից, ռադիկալացնում այս ամենը»:
Հունվարի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԻՄ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ
Հունվարի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանը:
Թեմա՝ Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել է. Ստեփան Գրիգորյանը ներողություն կխնդրի Յուրի Խաչատուրովից
Հունվարի 21-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:
Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննություն, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ
Հունվարի 21-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը:
Թեմա՝ Ի վերջո կերե՞լ էին վարչապետ Փաշինյանի ընտանիքի անդամները 3000 դոլար արժողությամբ սև խավիարը, այս գործով Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել, ինչ ընթացք ունի գործը, Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռո...
Հունվարի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյան:
Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ,
Հունվարի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ
ՀՈՒՆՎԱՐԻ 21-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն Գևորգ Քառյանի, գիտական քարտուղար Արփինե Փիլոյանի, առաջատար գիտաշխատողներ Արմեն Ալլահվերդյանի, Վահե Գուրզադյանի, «CIPR - center of innovation promotion and research»-ի հիմնադիր Հրաչուհի Բողոսյանի ասուլիսը:
Թեմա- «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ...
Հունվարի 21-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանի հետ քննարկում, որը կանցկացվի Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում:
Քննարկման լեզուն. ռուսերեն՝ անգլերենի, հայերենի և ֆրանսերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Այսօր երեկոյան՝ 18։00-ին Աբովյան 20 հասցեում գտնվող Արտբրիջ գրախանութ-սրճարանում տեղի կունենա սկզբում Վալերի Մանտոյի հանդիպումը հայ կին-գրողների հետ, ապա՝ գրքի ընծայագրում և լուսանկարվելու հնարավորություն
Հունվարի 23-ին ժամը 15։00-ին, «Կոնգրես» հյուրանոցի կոնֆերենց դահլիճում, նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվում է հավաք-քննարկում, որին կմասնակցեն մերիտոկրատիկ սկզբունքով ընտրված, ՀՀ հանրության կողմից ճանաչված, ընդունված և սիրված գիտնականներ, մշակույթի և արվեստի գործիչներ, իրավաբաններ և այլ հանրային մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության կայացման մեջ ունեն հսկայական ներդրումներ, չունեն կուսակցական որևե կողմնորոշում, սակայն հայրենասեր են և ցանկություն ունեն արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումն...