Պուտինը հանձնարարել է քննարկել Ղարաբաղը ձմռանը նախապատրաստելու հարցը
«Փոխվարչապետ Ալեքսանդր Վալենտինովիչ Նովակը մասնակցում է մեր աշխատանքներին: Հիմա ես ձեզնից ոչ մի զեկույց չեմ խնդրում: Ես պարզապես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ ձմեռ է գալիս: Ի վերջո, տեղանքը լեռնային է: Այնտեղ ցուրտ է: Ցրտերն արդեն մոտ են: Հետևաբար, այս դեպքում հայկական կողմի հետ շփվելիս այդ խնդիրները պետք է հաշվի առնվեն: Ես խնդրում եմ ձեզ ուշադրություն դարձնել դրան»,- Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին հանձնարարել է հայկական կողմի հետ շփվելիս հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ձմռանը պատրաստելու հարցը:
Պուտինը հանձնարարել է Նովակին այս հարցի վերաբերյալ առանձին զեկուցել ավելի ուշ, Ռուսաստանի ուժային և տնտեսական գերատեսչությունների ղեկավարներին սերտ կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: