«Բաքվի հայտարարությունները, թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», ճիշտ չեն, նման բան չի եղել». Սեմյոն Պեգով
Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հատուկ թողարկմամբ անդրադարձել է արցախյան պատերազմի արդյունքներին, այդ թվում՝ նախքան նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հրապարակումը Շուշիում տեղի ունեցած դիմակայությանը և դրանից հետո կատարվածին:
«Վստահ եմ և անգամ, ապացույցներ ունեմ, որ Ադրբեջանի դրոշի օրվան ընդառաջ Ալիևի հայտարարությանը, որին Բաքուն այդքան պատրաստվում էր, թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», նման բան չի եղել: Սա բացարձակ ճշմարտություն է: Շուշիում այդ պահին գտնվել են Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները: Իմ տվյալներով՝ խոսքը քաղաքի տարբեր հատվածներում գտնվող մինչև 200 հոգու մասին է»,- հայտարարել է ռուս լրագողը: