Գրեթե 13.000 մարդ մնացել է առանց տուն. Ինչ կար Հադրութում 99 տոկոսով մնացել է այնտեղ

Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խանձաձորը եւ Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողության ներքո։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։

Հադրութում մինչեւ պատերազմը բնակվել է ավելի քան 13 հազար բնակիչ։ Հիմա, սակայն, Հադրութի քաղաքապետը կարծում է, որ բնակիչներն անգամ նշված գյուղեր դժվար թե մոտ ժամանակներս վերադառնան։ Անվտանգության հարցը լուծված չէ, ռուսական խաղաղապահ զորքերը այնտեղ դեռ չեն տեղակայվել։ Թե քանի անձ է տնից զրկվել՝ Հադրութի քաղաքապետն այս պահին ամբողջական տվյալներ չունի՝ տվյալների հավաքագրման փուլում են։

«Գրանցում ենք բնակիչներին։ Նրանք զանգում են, կամ գրում են մեր կայքէջին, մենք էլ ըստ գյուղերի եւ բնակավայրերի, ընտանիքի կազմերն ենք լրացնում։ Հադրութի հասցեն ենք նշում, ներկայիս բնակության հասցեն, հեռախոսահամարը ։ Նշում ենք օրինակ՝ բնակվում են վարձով, թե՞ բարեկամի տանը եւ այլն, որպեսզի հետագայում ինչ-որ փոփոխություն լինելու դեպքում, երբ Արցախ վերադառնալու անվտանգության խնդիրը լուծված լինի, կարողանանք բնակիչների հետ կապ հաստատենք եւ հետ վերադարձնենք տներ»։

Սավադյանը տեղեկացրել է, որ գրանցվել է բնակիչների 50 տոկոսը, բայց շատ տվյալներ կան, որոնք դեռ չենք լրացրել։ Քաղաքապետն ասաց, որ ինքն այս պահին Երեւանում է, վաղը կմեկնի Արցախ՝ հստակեցնի տնից զրկված հադրութցիների բնակության, ապագայի հետ կապված խնդիրները։

«Այս պահին այն ընտանիքները, ովքեր ժամանակավոր վերադառնում են Ստեփանակերտ, Ասկերան, կամ Արցախի հսկողության տակ գտնվող մյուս բնակավայրեր, բնակարան են վարձում։ Մենք պայմանագիր ենք կնքում տան տիրոջ հետ եւ Արցախի Հանրապետությունը այդ գումարը փոխանցում է բնակչի փոխարեն։ Բայց կոնկրետ մյուս բնակիչներին, ովքեր որ չեն կարողանում բնակարան վարձել, այդ մասով հստակ դեռ ոչինչ չկա, երեւի մոտ օրերս երեք, չորս օր հետո ավելի հստակ կկարողանանք ասել»։

Սավադյանն ասել է, որ դեռ հաշվարկներին չեն արել, վնասի չափը եւս հաշվարկված է միայն մոտավոր։ Վստահ է՝ այս պահին ամենակարեւորը բնակիչների առօրյա խնդիրների մասին հոգ տանելն է։

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, գործարանների սեփականատերերին ապամոնտաժման հարցում աջակցելուն, նշել է, որ դա էլ չեն հասցրել իրականացնել.

«Անձամբ ես՝ անձնագիրս եմ անգամ թողել այնտեղ, այնպես որ 99 տոկոսով ինչ կար Հադրութում մնացել է այնտեղ»։

Ըստ Սավադյանի՝ պատերազմի օրերին, դեռեւս հոկտեմբերի 7-ին կասկածում էին, որ պատերազմի ավարտը Հադրութի համար կարող է վատ ավարտ ունենալ։ Հասցրել են բնակիչներին համոզել, որպեսզի իրենք դուրս գան։

«Ամենակարեւոր գործը, որ հասցրել ենք անել 99.9 տոկոսով՝ բնակիչների տարհանման աշխատանքն է։ Մինչեւ վերջ էլ հույս ունեինք, որ չի լինի նման բան, դրա համար չենք էլ մտածել անգամ իրերի դուրսբերման խնդիրների մասին։ Եթե մարդկանց հայտարարեինք, որ նման բան կարող է լինել, խառնաշփոթ կառաջանար եւ չէինք հասցնի բնակիչներին տարհանել։ Այս մտահոգությունը կար, դրա համար միայն բնակիչներին տարհանեցինք՝ անվտանգությունն ապահովելու համար։ Փաստաթղթերի մասին եւս չենք հայտարարել, որ խուճապ չլինի։ Մեծ մասն արդեն մինչեւ ամսի 7-ը դուրս էին եկել՝ մնացել էին մոտավոր 500-600 բնակիչ եւ նրանցից շատերը չեն հասցրել իրեր վերցնել։

Մարդիկ անգամ գումարներ են թողել այնտեղ՝ հույս ունենալով, որ կվերադառնան»,- ասել է Հադրութի քաղաքապետը։

 

դիտվել է 867 անգամ
Լրահոս
Ժամկետային զինծառայողները կապահովվեն 10-օրյա արձակուրդով ԴԱՍՏԻԱՐԱԿԵՔ ՆԻԿՈԼԻԶՄԸ ԵՎ ՆՄԱՆ ԱՅԼ ԱՂԱՆԴՆԵՐԸ ՄԵՐԺՈՂ ՍԵՐՈՒՆԴ 2016-ի ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը, մենք չհամաձայնեցինք. Արթուր Թովմասյան. InfoPort.am Հո դու անասուն չես. Արթուր Վանեցյանը հերքեց տարածված լուրերը, թե ինքը չի ավարտվել դպրոցը. video Չենք դադարելու գահավիժել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկին է. Միքայել Մինասյան 24 ժամվա ընթացքում 5000 իրական օգտատեր դիսլայք է արել Նիկոլ Փաշինյանի էջը Սև հովազի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս. «Հրապարակիր ցուցակը, ձերբակալիր, եթե ոչ, ուրեմն դու ես դավաճանը». Aravot.am Սամվել Ալեքսանյանը բացահայտել է իր հաջողության գաղտնիքը Պատերազմի ընթացքում Վ. Մանուկյանը և Դ. Շահնազարյանը հանդես եկան փրկօղակ լուծման առաջարկով, և եթե հասարակությունն այլ կերպ արձագանքեր, չի բացառվում՝ պատերազմը այլ ելք ունենար Ադրբեջանի ՊՆ-ն նկարահանում է տեղադրել Դադիվանք գյուղից և համանուն պատմական վանքից. Էդգար Էլբակյան. video Անհետ կորածների ծնողներն ու հարազատները Ստեփանակերտում փողոց են փակել. պահանջում են լուծում տալ իրենց խնդրին. video Անցնող երկու տարվա ընթացքում այս մասին երբեք հանրային չեմ խոսել. Ռուբեն Մելքոնյան Գեներալը՝ սերմացու գողացող մուկ, գիտնականը՝ առավոտից երեկո սուրճ խմող անբան, արդյունավետ քաղաքական առաջնորդը՝ մարդասպան. Միաժամանակ՝ Առաքիչը՝ էկոնոմիկայի նախարար և այլն Նոյեմբերի 29-ին ժ.12:00-ին Ազատության հրապարակից մեկնարկում է միաբանության երթ «10 օր է՝ ընկած եմ սրանց դռները, «թեժ գծի» հեռախոսահամար են տալիս, զանգում եմ՝ վերցնող չկա». Ժամկետային զինծառայողի ծնող «Գալիք իշխանությունները պարտավոր են հանել պարգեւավճարների ահռելի փողը ու տանել նոր պետական առողջապահական ծրագրի տակ» Ռուսաստանցի պաշտոնյաները մերժել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հանդիպելու խնդրանքը. ստիպված այցը պաշտոնականից դարձրել են մասնավոր. բացառիկ մանրամասներ․ Մեդիապորտ Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ին պատկանող 363 HH 11 պետհամարանիշով միկրոավտոբուսով իրեն պատկանող «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչները. սպառնացել են Mediaport-ի թղթակցին «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան հայ գերիներին վերադարձնելու համար դիմել է մի շարք միջազգային կառույցների Մոտ 15 տարի կպահանջվի ԼՂ տարածքն ականազերծելու համար Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին «Ես 2,5 տարի առաջ շատերի նման սատարել եմ «հեղափոխությանը», բայց…». Հասմիկ Պապյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Թեմա՝Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Նոյեմբերի 30-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ Զարուհի Փոստանջյանը կներկայացնի իր այն հայտարաության մանրամասները, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը ցանկանում են երկրից հեռանալ: Կանդրադառնա նաև գերիների խնդրին, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջին և կներկայացնի իր տեսակետը, թե ինչ է պետք անել՝ երկրին այս իրավիճակից դուրս բերելու համար: նոյեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` Իսրայել Հակոբկոխյանը «գործարք է առաջարկում» Ադրբեջանին, որպես հաղթաթուղթ ձեռքում ունի «Աթաթուքի ոսկե մեդալը» նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքացի Սյուզաննա Խալաթյանը: Թեմա` կներկայացնի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի մասին նոր աղմկահարույց հարցեր և փաստեր: նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ջերմատների տնտեսվարողները: Թեմա` հայ տնտեսվարողները կներկայացնեն իրենց բողոքն ու առաջարկները, թուրքական լոլիկը հայական շուկայում, թուրքական ապրանքների ներկրում նոյեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Թեմա`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը, Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը, Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը» Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub