Գրեթե 13.000 մարդ մնացել է առանց տուն. Ինչ կար Հադրութում 99 տոկոսով մնացել է այնտեղ

Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խանձաձորը եւ Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողության ներքո։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։

Հադրութում մինչեւ պատերազմը բնակվել է ավելի քան 13 հազար բնակիչ։ Հիմա, սակայն, Հադրութի քաղաքապետը կարծում է, որ բնակիչներն անգամ նշված գյուղեր դժվար թե մոտ ժամանակներս վերադառնան։ Անվտանգության հարցը լուծված չէ, ռուսական խաղաղապահ զորքերը այնտեղ դեռ չեն տեղակայվել։ Թե քանի անձ է տնից զրկվել՝ Հադրութի քաղաքապետն այս պահին ամբողջական տվյալներ չունի՝ տվյալների հավաքագրման փուլում են։

«Գրանցում ենք բնակիչներին։ Նրանք զանգում են, կամ գրում են մեր կայքէջին, մենք էլ ըստ գյուղերի եւ բնակավայրերի, ընտանիքի կազմերն ենք լրացնում։ Հադրութի հասցեն ենք նշում, ներկայիս բնակության հասցեն, հեռախոսահամարը ։ Նշում ենք օրինակ՝ բնակվում են վարձով, թե՞ բարեկամի տանը եւ այլն, որպեսզի հետագայում ինչ-որ փոփոխություն լինելու դեպքում, երբ Արցախ վերադառնալու անվտանգության խնդիրը լուծված լինի, կարողանանք բնակիչների հետ կապ հաստատենք եւ հետ վերադարձնենք տներ»։

Սավադյանը տեղեկացրել է, որ գրանցվել է բնակիչների 50 տոկոսը, բայց շատ տվյալներ կան, որոնք դեռ չենք լրացրել։ Քաղաքապետն ասաց, որ ինքն այս պահին Երեւանում է, վաղը կմեկնի Արցախ՝ հստակեցնի տնից զրկված հադրութցիների բնակության, ապագայի հետ կապված խնդիրները։

«Այս պահին այն ընտանիքները, ովքեր ժամանակավոր վերադառնում են Ստեփանակերտ, Ասկերան, կամ Արցախի հսկողության տակ գտնվող մյուս բնակավայրեր, բնակարան են վարձում։ Մենք պայմանագիր ենք կնքում տան տիրոջ հետ եւ Արցախի Հանրապետությունը այդ գումարը փոխանցում է բնակչի փոխարեն։ Բայց կոնկրետ մյուս բնակիչներին, ովքեր որ չեն կարողանում բնակարան վարձել, այդ մասով հստակ դեռ ոչինչ չկա, երեւի մոտ օրերս երեք, չորս օր հետո ավելի հստակ կկարողանանք ասել»։

Սավադյանն ասել է, որ դեռ հաշվարկներին չեն արել, վնասի չափը եւս հաշվարկված է միայն մոտավոր։ Վստահ է՝ այս պահին ամենակարեւորը բնակիչների առօրյա խնդիրների մասին հոգ տանելն է։

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, գործարանների սեփականատերերին ապամոնտաժման հարցում աջակցելուն, նշել է, որ դա էլ չեն հասցրել իրականացնել.

«Անձամբ ես՝ անձնագիրս եմ անգամ թողել այնտեղ, այնպես որ 99 տոկոսով ինչ կար Հադրութում մնացել է այնտեղ»։

Ըստ Սավադյանի՝ պատերազմի օրերին, դեռեւս հոկտեմբերի 7-ին կասկածում էին, որ պատերազմի ավարտը Հադրութի համար կարող է վատ ավարտ ունենալ։ Հասցրել են բնակիչներին համոզել, որպեսզի իրենք դուրս գան։

«Ամենակարեւոր գործը, որ հասցրել ենք անել 99.9 տոկոսով՝ բնակիչների տարհանման աշխատանքն է։ Մինչեւ վերջ էլ հույս ունեինք, որ չի լինի նման բան, դրա համար չենք էլ մտածել անգամ իրերի դուրսբերման խնդիրների մասին։ Եթե մարդկանց հայտարարեինք, որ նման բան կարող է լինել, խառնաշփոթ կառաջանար եւ չէինք հասցնի բնակիչներին տարհանել։ Այս մտահոգությունը կար, դրա համար միայն բնակիչներին տարհանեցինք՝ անվտանգությունն ապահովելու համար։ Փաստաթղթերի մասին եւս չենք հայտարարել, որ խուճապ չլինի։ Մեծ մասն արդեն մինչեւ ամսի 7-ը դուրս էին եկել՝ մնացել էին մոտավոր 500-600 բնակիչ եւ նրանցից շատերը չեն հասցրել իրեր վերցնել։

Մարդիկ անգամ գումարներ են թողել այնտեղ՝ հույս ունենալով, որ կվերադառնան»,- ասել է Հադրութի քաղաքապետը։

 

դիտվել է 882 անգամ
Լրահոս
ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am