Վազգենաշենում հայերը տները թողնում են ադրբեջանական զորքի անմիջական ներկայության և ծաղրանքի պայմաններում (video)
Հայաստանի և Արցախի իշխանություններն այլևս անկարող են ապահովել արցախահայերի անվտանգությունը: Վազգենաշենում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի անմիջական ներկայության և ծաղրանքի պայմաններում: Այս մասին հայտնում է Տելեգրամի Mediaport ալիքը, որտեղ նաեւ տեսանյութ կա հրապարակված:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքը նույնպես անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության: