Քանի՞ մոր կաթ եք կերել պարոն Հովհաննիսյան...
Բաց նամակ Հենրիկ Հովհաննիսյանին
Ավելի քան երկու տարի այլևս ոչ հարգարժան պարոն Հովհաննիսյան, ինձ համար նողկալի է մեր ժողովրդի ամենաողբերգական այս օրերին տեսնել ոչ սոկրատյան հանգստությամբ , այլ շնչակտուր արտահայտված ձեր հերթական անտաղանդ քծնանքը առ Նիկոլ Փաշինյան:
Որպես թատերագետ հարյուրավոր անգամ վերլուծել եք Շեքսպիր ողբեգությունները: Գոնե հիմա, գոնե մեկ անգամ կարո՞ղ եք որպես հայ արվեստաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ վերլուծել տնավեր արցախցուն , հազարավոր որդեկորույս մայրերին, հայ մարդուն և հայկական երկու պետություններին վրա հասած ողբերգությունը:
Ձեր սիրած Շեքսպիրն ասում էր .
-Վախը ստի մշտական ուղեկիցն է.
Վախեցե՞լ եք ասֆալտին փռվելուց , թե՞ ձեր օլիգարխ տղային պաշտպանելով եք զբաղված:
Շեքսպիրի <<Համլետ>> ողբերգության մեջ մի կերպար կա՝ Օզրիկ, որի մասին Համլետն ասում է.
- Այնքան է սիրում հաճոյանալ, որ ծծելիս մոր ստինքներին հաճոյախոսություն արած կլինի:
Քանի՞ մոր կաթ եք կերել պարոն Հովհաննիսյան...
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան