Մանրապճեղ վարչապետն ու Արցախի հերոսի ողբերգությունը

Որ մարդկային խիղճը քաղաքական հաշվարկներում տեղ չունի, պարզ է,որ Մանվել Գրիգորյանը հակասական կերպար էր՝ պարզից էլ պարզ։ Մի կողմից՝ մարտական գեներալ, Արցախյան ազատամարտում բացառիկ դերակատար, մյուս կողմից՝ խաղաղ շրջանում բռնության մարմնավորում։
Բայց մեկ տարի ծայրահեղ հիվանդ մարդուն պահել բանտում, դատը չավարտել քաղաքական հաշվարկով՝ ոչ միայն անմարդկային է, այլև՝ իշխանության հիվանդության ախտորոշում: Եւ ոչ մեկն այսուհետ պարզապես բարոյական իրավունք չպետք է ունենա խոսելու Մանվել Գրիգորյանի մանր մեղքերից, թե ինչեր է արել խաղաղ պայմաններում, հատկապես այս իշխանությունները, որոնք Մանվել Գրիգորյանին հասցրեցին մահվան՝ քայքայլով նրա առանց այն էլ թույլ առողջությունը:

Հասարակության հակասական ընկալումների հիմքում գերիշխողն, անշուշտ, զգայական, էմոցինալ բաղադրիչներն են։ Նույն գեներալ Մանվելը հակասական կերպար է՝ իր գործունեությամբ, հետագծով։ Պատերազմի դաշտում նա եղել է ճանաչված հրամանատարներից մեկը ու դա ամենևին էլ միֆ չէ, դա իրականություն է, որը կարող են հաստատել ազատագրական պայքարով անցած հարյուրավար մարդիկ, հազարավոր արցախցիներ, որոնց բնակավայրերը պաշտպանել է Մանվելը։ Բայց նաև իրականություն է այն, որ գեներալը նախկին իշխանությունների տարիներին, իր փոքր էլիտայով, ինտեգրվեց քրեաօլիգարխիկ համակարգին՝ դառնալով թալանի ու դաժանության, կոռուպցիայի սիմվոլներից մեկը։

Միանգամայն այլ կերպար էր Մանվել Գրիգորյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք, որի շնորհիվ գեներալի մոտ առաջին պլանում էին որակներ, որոնք կարող էին զարդարել ցանկացած հրամանատարի, երկրապահի։ Վազգենի կենդանության օրոք Մանվելը չէր կարող մտածել քաղաքական ամբիցիաների, օլիգարխ դառնալու մասին։

Սակայն Հոկտեմբերի 27-ից հետո փոխվեց Հայաստանը, տրասնֆորմացվեցին շատ արժեքներ ու դրանց հետ միասին՝ Մանվել Գրիգորյանը։ Մի բան փաստ է, որ Մանվել Գրիգորյանը պատմության եւ սերունդներին ժառանգվելու է որպես Արցախն ազատագրած հերսական գեներալ, մնացյալը մանրուքներ են, երկրորդական ու անկարեւոր նրա արած մեծ գործի կողքին: Հիմա էլ նրա մասին իրական գնահատական կարելի է լսել արցախցուց: Բավական է այցելել Մարտակերտ համայքնով ու կլսեք, կճանաչեք իրական Մանվելին, որը տարբեր, շատ տարբեր է էջմիածնյան խոսակցություններից:

Նա մեկն էր, ում մի կոչը բավական էր շուրջը համախմբելու երկրապահի հազարավոր տղաներին: Այո, կառույցն այս երբեմն ներգրավվում էր քաղաքական գործընթքացներին, ակտիվ մասնակցում ընտրական պրոցեսներին, բայց երբ երկիրը պատերազմական իրավիճակում էր եւ իրապես կանգնած լուրջ սպառնալիքի առջեւ այս մարդուն հաջողվում էր մի քանի ժամվա ընթացքում երկիրը պահող իրական երկրապահների մեծ գնդեր հավաքել ու կանգնել պետության, զինվորի թիկունքին, ինչպես որ եղավ ապրիլյան պատերազմի ժամանակ:

Իսկ ի՞նչ է անում ԵԿՄ այսօրվա ղեկավարը, այս հարցը երկուսուկես տարի մեկդ ձեզ տվե՞լ եք: Նա ԵԿՄ-ին իր եւ իր քաղաքական ողորմելի թիմի նկարագիրն է տվել՝ այդպես թշվառ, այդքան պոպուլիստ, որն այնքան հեռու է հայրենիքի պաշտպանության գործից : Ինչ կարող էր անել հող հանձնող, ավերիչ ու քանդող Նիկոլի ընկեր Սասուն Միքայելյանն այստեղ, բնականաբար, ոչինչ, ավելի ճիշտ այն, ինչ արեց եւ շարունակում է անել Նիկոլ Փաշինյանը:

Բազում ամոթանքներից հետո ավերիչ <<հրամանատարը>> այս պատերազմի կեսին վերջապես որոշեց, որ ինքն էլ պետք է լինի առաջնագծում, գնաց ու կասկածելի հանգամանքներում վիրավորում ստանալով մի քանի օր հետո վերադարձավ Երեւան: Սա երկու զուգահեռ իրականությունը, այն տարբերությամբ, որ Մանվել Գրիգորյանը քաղաքական գործընթացներին մասնակիցը դառնալուց առաջ իրապես կռվել է իր հողի, հայրենիքի համար, կյանքն անգամ չի խնայել, իսկ այսօրվա իշխանության մեջ ասֆալտային հրամանատարներ են:
Մանվել Գրիգորյանին մահվան դուռը հասցրած Նիկոլ Փաշինյանն մի՞թե դեմ էր լինելու 2008-ի մարտյան իրադարձություններին գեներալի մասնակցությանը, այսինքն քաղաքական պրոցեսներին ներգրավվելուն, միթե հենց դա չէր իր եւ իր հոգեւոր հոր ծրագիրը:
Իսկ հիմա եկան Մանվել էին դատում տուշոնկի կեղծ ու ձախողված օպերացիայով: Ու որքան էլ ցավալի է Մանվել տեր չկանգնեցին նաեւ նրանք, որոնց հետ ճանապարհ էր անցել, պատերազմից հետո նվիրվել երկիրը կառուցող այդ խմբի գործին: Միգուցե, ՀՀԿ-ականներից շատերն այսօր արդարանան, որ հետհեղափոխական խառնակ ժամանակներ էին, ամեն մարդ իր գլուխն էր պահում, չկարողացան, չհամարձակվեցին գեներալին պաշտպանել խաժամուժից, բայց փաստն այն է, որ Մանվել Գրիգորյանը մնացել էր միայնակ: Ժամանկը բոլորին իրենց դատաստանի առջեւ է կանգնացնելու, եւ եթե Մանվելին փորձ արեցին մրոտել տուշոնկայի կեղծ օպերացիայով, ապա իրենց իրական դժոխք է սպասվում, իրենք չեն կարողանալու մարսել հազարավոր զոհերը, տանուլ տված պատերազմն ու այդ պատերազմում մարդ ու կնգա արկածները: Իսկ Մանվել Գրիգորյանի գնահատականը ժամանակն, անկասկած, տալու է եւ իրականություն է դառնալու նաեւ Եռաբուլուրում ննջելու իր երազանքը, քանզի այսօրվա թափթփուկներն, որոնց մանր հաշվարկներով խափանվեց այդ երազանքը, վաղը հաստատ չեն լինելու:

Անի Սահակյան

դիտվել է 12192 անգամ
Լրահոս
Նիկոլն այս ամենին գիտակցված գնացել է, որ մեզ համոզի, թե ինքը դավաճան չի, ուղղակի այդպես ստացվեց. Տիգրան Աբրահամյան Քեֆը՝ ժանտախտի օրերին շարունակվում է Անտերության ենք մատնվա՞ծ. Զինվորների դիերը դուրս բերելիս վիրավորված հայ փոխգնդապետին ադրբեջանցին է օգնել Ավելի քան 60 ռուս բժիշկ է ժամանել Ստեփանակերտ Կորոնայով հիվանդ եմ, տունն եմ մնացել,ի՞նչ եք ֆեյք-մեյք կապում իմ հետ.Սամվել Ալեքսանյանը հերքում է. Mediaport Մեր եկեղեցականները Դադիվանքում են. Վահրամ քահանա Մելիքյան Պատգամավորը Նիկոլ Փաշինյանին հարցում է ուղարկվել Արցախը հանձնելու մասին փաստաթղթի վերաբերյալ 2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում. Փաշինյան Ժամկետային զինծառայողները կապահովվեն 10-օրյա արձակուրդով ԴԱՍՏԻԱՐԱԿԵՔ ՆԻԿՈԼԻԶՄԸ ԵՎ ՆՄԱՆ ԱՅԼ ԱՂԱՆԴՆԵՐԸ ՄԵՐԺՈՂ ՍԵՐՈՒՆԴ 2016-ի ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը հորդորեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը, մենք չհամաձայնեցինք. Արթուր Թովմասյան. InfoPort.am Հո դու անասուն չես. Արթուր Վանեցյանը հերքեց տարածված լուրերը, թե ինքը չի ավարտվել դպրոցը. video Չենք դադարելու գահավիժել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկին է. Միքայել Մինասյան 24 ժամվա ընթացքում 5000 իրական օգտատեր դիսլայք է արել Նիկոլ Փաշինյանի էջը Սև հովազի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը Նիկոլ Փաշինյանին 3 օր ժամանակ է տալիս. «Հրապարակիր ցուցակը, ձերբակալիր, եթե ոչ, ուրեմն դու ես դավաճանը». Aravot.am Սամվել Ալեքսանյանը բացահայտել է իր հաջողության գաղտնիքը Պատերազմի ընթացքում Վ. Մանուկյանը և Դ. Շահնազարյանը հանդես եկան փրկօղակ լուծման առաջարկով, և եթե հասարակությունն այլ կերպ արձագանքեր, չի բացառվում՝ պատերազմը այլ ելք ունենար Ադրբեջանի ՊՆ-ն նկարահանում է տեղադրել Դադիվանք գյուղից և համանուն պատմական վանքից. Էդգար Էլբակյան. video Անհետ կորածների ծնողներն ու հարազատները Ստեփանակերտում փողոց են փակել. պահանջում են լուծում տալ իրենց խնդրին. video Անցնող երկու տարվա ընթացքում այս մասին երբեք հանրային չեմ խոսել. Ռուբեն Մելքոնյան Գեներալը՝ սերմացու գողացող մուկ, գիտնականը՝ առավոտից երեկո սուրճ խմող անբան, արդյունավետ քաղաքական առաջնորդը՝ մարդասպան. Միաժամանակ՝ Առաքիչը՝ էկոնոմիկայի նախարար և այլն Նոյեմբերի 29-ին ժ.12:00-ին Ազատության հրապարակից մեկնարկում է միաբանության երթ «10 օր է՝ ընկած եմ սրանց դռները, «թեժ գծի» հեռախոսահամար են տալիս, զանգում եմ՝ վերցնող չկա». Ժամկետային զինծառայողի ծնող
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Թեմա՝Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Նոյեմբերի 30-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ Զարուհի Փոստանջյանը կներկայացնի իր այն հայտարաության մանրամասները, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը ցանկանում են երկրից հեռանալ: Կանդրադառնա նաև գերիների խնդրին, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջին և կներկայացնի իր տեսակետը, թե ինչ է պետք անել՝ երկրին այս իրավիճակից դուրս բերելու համար: նոյեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` Իսրայել Հակոբկոխյանը «գործարք է առաջարկում» Ադրբեջանին, որպես հաղթաթուղթ ձեռքում ունի «Աթաթուքի ոսկե մեդալը» նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքացի Սյուզաննա Խալաթյանը: Թեմա` կներկայացնի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի մասին նոր աղմկահարույց հարցեր և փաստեր: նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ջերմատների տնտեսվարողները: Թեմա` հայ տնտեսվարողները կներկայացնեն իրենց բողոքն ու առաջարկները, թուրքական լոլիկը հայական շուկայում, թուրքական ապրանքների ներկրում նոյեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Թեմա`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը, Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Թեմա`ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը, Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը» Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub