Նոյեմբերի 11-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տանձուտ-Արևիկ գյուղերի ճանապարհի եզրին մարդ է ընկած: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց Մրգաշատ գյուղի 19-ամյա բնակչի դին՝ գլխի հրազենային վնասվածքով: Տեղի ունեցածը ստացավ հասարակական հնչողություն։ Որոշ ԶԼՄ-ներ ու սոցցանցի օգտատերեր կարծիք էին հայտնում, թե սպանությունը կատարվել է, քանի որ երիտասարդը նախորդ օրը քաղաքական գրառում էր արել սոցկայքի իր էջում։ Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս նույն բաժնի, Քրեական ոստիկանության գլխավոր, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունների և Մեծամորի բաժնի ծառայողների ծավալուն միջոցառումների շնորհիվ հանցագործությունը օրեր անց բացահայտվեց։ Նոյեմբերի 20-ին Արմավիր քաղաքից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Մրգաշատ գյուղի 45-ամյա մի բնակիչ և խոստովանեց, որ ինքն է որսորդական հրացանով սպանել համագյուղացուն։ Ըստ նախնական տվյալների՝ սպանված երիտասարդը ոտնձգություն էր կատարել նրա հարազատի նկատմամբ և մի քանի անգամ գումար ու թանկարժեք իրեր շորթել։ Տեղի ունեցածի շուրջ վիճաբանության ընթացքում էլ տղամարդը սպանել էր երիտասարդին։ Հանցագործության գործիք որսորդական հրացանը հայտնաբերվել է։ Տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։ Ոստիկանությունը կոչ է անում չճշտված տեղեկություններ չհրապարակել և ժամանակից առաջ ընկնելով՝ սխալ եզրահանգումներ չանել, ինչը կարող է իրավիճակի սրման և ատելության մթնոլորտի պատճառ դառնալ։
Հունվարի 19-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավաբան Գոհար Մելոյանը:
ԹԵՄԱ՝ «Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի նախագիծը. հայ գերիների վերադարձը. մեր գերիների նկատմամբ խոշտանգումներն ու իրավունքների ոտնահարումը:
Հունվարի 18-ին` երկուշաբթի` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի
Հունվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի:
Հունվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:
Թեմա` Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով:
Հունվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, մարդու իրավունքների խախտում , գերիներ, , վերջին սկանդալային բացահայտումների հետքերով:
Հունվարի 18-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը
Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, վերջին սկանդալային բացահայտումների հետքերով:
Հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
ԹԵՄԱ՝ մամուլի ազատության դեմ ճնշումները . ՀՌՀ անդամների կողմից հ/ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերի և որոշ հ/ը հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերիզ զրկելը:
ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը:
Թեմա- Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր:
Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանը և Զոհրապ Ավետիսյանը, կապիտան Էդգար Ավանեսովը:
Թեմա՝ պատերազմի մասնակիցները կանդրադառնան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը:
Այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցազրույցը Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում:
Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: