Այդ ո՞ւր առանց... «ծաղիկ»

Միանգամից ասենք՝ հարցը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին է ուղղված: Այն Դավիթ Տոնոյանին, որ «բարեհաջող» պարտվեց նաև ներքին մարտը փաշինյանի մեկ այլ կամակատար Անդրանիկ Քոչարյանին ու, «տագդիգագան նահանջով», թողեց նախարարի պաշտոնը: Ասում են, ինչ-որ Վաղարշակ Հարությունյան է այն գրավել, բայց դա արդեն անէական է:

Դավիթ Տոնոյանը ոչ միայն թողեց նախարարի պաշտոնը, այլև հայտարարեց, թե պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը: Դա ընդունենք «ի գիտություն»: Չէ, լավ է, որ պատրաստ է: Չնայած, մյուս կողմից, թե չէ, որ պատասխանատվության պահը եկավ, իրեն պիտի հատուկ հարցնե՞ն. «Պատրա՞ստ է արդյոք այն կրել»: Ի դեպ, այդ պահը հեռու չէ, ինչպես հիմարաբար կարծում են իշխանությունից կառչածներն ու նրանց համապատասխան տեղերից կախվածները:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մի խոսքով, գնաց: Նա փաշինյանի անկապ «գերագույն» հրամաններից հետո չգնաց, ստախոսությամբ հանրությանն ու ազգին մոլորության մեջ գցելուց ու ապակողմնորոշելուց հետո չգնաց, «գերագույնի»՝ ափալ-թափալ ստորագրած կապիտուլյացիայի խայտառակությունից հետո չգնաց: Մի 10 օր «ձգեց», մի քիչ էլ Քոչարյան Անդոյից մի երկու ծաղրական բան լսեց, նրան էլ ինքը մի երկու ծաղրական բան ասաց, և դրանից հետո գնաց:

Բայց, պարոն Տոնոյան, այդ ո՞ւր առանց ...«ծաղիկ»: Այսինքն՝ առանց ամենատարբեր կողմերից հնչող բազմազան հարցերի պատասխանելու:

Առաջին հարցը այնպես չէ, որ չի հնչել, բայց հիշեցնենք. որտե՞ղ էր պատերազմի նախօրյակին Դավիթ Տոնոյանը և ինչո՞ւ էր այնտեղ: Ասում են, որ Հայաստանից դուրս մի տեղ Դավիթ Տոնոյանը մասնակցում էր «փամփուշտ Դեյվիդի», նույն ինքը՝ «պատրոն Դավիթ», ծննդյան տարեդարձի խնջույքին: Այդպե՞ս է: Արձագանք եղել է, բայց ամենևին համոզիչ չէր: Այ, եթե ՊՆ սեպտեմբերի 26-28-ի մուտքի-ելքի գրագրությունը «բարձրացնեն», գոնե ինչ-որ բան կհստակվի:

Լավ, իսկ «Օսա»-ների գործա՞րքը: Զանազան օգտատերեր խոսեցին դրա մասին, համացանցում փաստաթղթերի փաթեթներ սկսեցին շրջանառվել ու, ոչ միայն «Օսա»-ների գործարքի վերաբերյալ: Այլ գործարքներ էլ կարծես ի հայտ եկան և ուրվագծվեցին: Ի դեպ, նույն «փամփուշտ Դեյվիդի» անվան շոշափմամբ: Ո՞վ պետք է այս հարցերին փաստարկված պատասխանի, պարոն Տոնոյան:

Լավ, դեռ ֆեյսբուքյան օգտատերերին, համացանցային բացահայտումները միառժամանակ դնենք մի կողմ:

ԳՇ նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության արդեն նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը արեց բազմաթիվ բացահայտումներ, ներկայացրեց ուղղակի ահավոր փաստեր: Ու, ի՞նչ ասաց պաշտպանության նախարարույթունը, այն անհեթեթությունից բացի, թե «հայտարարույթունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են»: Հասկանո՞ւմ եք՝ միաժամանակ, էլի. «իրականությանը չհամապատասխանող պետական գաղտնիքներ»:

Ուստի ավելի է ընդգծվում հարցը, թե՝ պարոն Տոնոյան, այդ ո՞ւր առանց... «ծաղիկ»:

Ի դեպ, լավ է, որ ասվում է, թե պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը: Բայց Դավիթ Տոնոյանը դա ինչպե՞ս է պատկերացնում: Ասենք՝ ի՞նչ կարգի պատասխանատվություն նա նկատի ունի. քաղաքակա՞ն, իրավաքրեակա՞ն, թե՞ խիղճը տանջելու, այսինքն՝ անհատական հոգեկան տառապանքներով: Եվ այս խայտառակության ու աղետի մեջ, կներեք, կոնկրետ ո՞րն է Դավիթ Տոնոյանի պատասխանատվության բաժինը: Սա էլ է հետաքրքիր: Եվ վերջապես, ո՞ւր մնաց «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայեցակարգը: Ադրբեջանը պատերազմի արդյունքում ստացավ նոր տարածքներ, իսկ մենք հանձնեցինք: Պատասխան տալու բան չկա՞ այս թեմայով:

Հա, իսկ մյուսները, որոնց թվում է, թե «պլստացին» կամ ոստիկանության անվան տակ դիմակավորված ոհմակները մարդկանց վրա քսի տալով գլուխները կպրծացնեն, թող իզուր չուրախանան: Ձեր «ծաղկավորվելու» հերթն էլ գալու, ավելի ճիշտ՝ գալիս է, արդեն շքամուտքում է ու բարձրանում է աստիճաններով, մինչև ձեր դուռը մնացել է յոթ, վեց, հինգ, չորս... քայլ:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 7691 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ էր Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահական շենքի վրայից հանել պետական դրոշը Ահաբեկիչներն Արցախի ու Հայաստանի «քթի տակ» են հաստատվելու. Իշխանությունները միայն «թռնելու» մասի՞ն են մտածում Արևմուտքը զիջեց Կրեմլին, հայտնվեց լուսանցքում, իսկ Հայաստանը հասել է հատակին Ինչ փաթեթ էին բերել Շոյգուն ու Լավրովը Երևան ու Բաքու Գաղտնի ճաշկերույթ Տերրասայում Անբարոյական պարտություն Նիկոլ Փաշինյանի հրաժարականն այլևս զուտ տեխնիկական խնդիր է Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առկա լարվածությունն ավելի է սրվել Ինչու է թանկանում դոլարը «Վստահ եմ` հրամանատարը զինվորներին թողել ա դիրքերում ու իր կաշին փրկել». անհետ կորած զինվորի հայր «Հայաստան» հիմնադրամից 52.7 մլրդ դրամ նվիրաբերել է Կառավարությանը Եթե հավաքագրված գումարների 60%-ից ավելին պետք է փոխանցվեր Կառավարությանը, ինչու հենց Կառավարությունը հանդես չէր գալիս որպես դրամահավաքի նախաձեռնող Ալեն Սիմոնյանը Պուտինին համարում է «ԿԳԲ-շնիկ գյադա». Լուսանկար Աննա Հակոբյանը չի կարողանում մի վարչապետ կառավարել, ո՞նց է մեր երկիրը կառավարելու. Համբարձումյան (video) Ով կփոխարինի Տիգրան Խաչատրյանին Այսուհետ սա է լինելու մեր անձնագիրը․ ազգային աղետի ու խայտառակության վկայականը Նիկո՛լ, էդքան թուքումուր ուտել կլինի՞, որ դու ես ուտում. հրաժարական տուր, գնա՛. Գևորգ Պետրոսյան (video) Նիկոլն ամբողջ իր կյանքում մահ է բերել մեր ժողովրդին. Արա Վարդանյան (video) Նիկոլը քաղաքական դիակ է. մնում է՝ «լեշը թաղենք»՝ գարշահոտություն չտարածվի. Սայաթ Շիրինյան (video) Մովսես Հակոբյանը փաստեց, որ մեզ տարել են դավաճանական պարտության . Արա Վարդանյան (video) Նիկո՛լ, դու ո՞նց ես քնում, էդքան երեխու գլուխ կերար. Իսրայել Հակոբկոխյան (video) Նիկո՛լ, դու շանսատակ ես եղել. թուրքերը քո մասին երգ են հորինում. Իսրայել Հակոբկոխյան (video) Դժբախտ, ստահակ, որբուկ Նիկոլն ու Արայիկը հանդիպեցին. Սայաթ Շիրինյան (video) Փաշինյանի կեղտոտ արյունը թափելու ցանկություն չկա. պետք է իմանանք՝ ում ծրագիրը կատարեց. Շիրինյան (video) Սենսացիոն բացահայտումներ. Ջալալ Հարությունյանի դեպքը պատահական չէր. Արցախում այս ընթացքում եղել են բազմաթիվ սպանություններ.Իսագուլյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները. մամուլում շրջանառվում է Սեյրան Օհանյանին կալանավորելու Բաքվի դատարանի որոշման մասին տեղեկություն. Մայր Աթոռը հաստատում է՝ ԱԱԾ-ն հերքում է, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ԱԱԾ հրավիրվելը. ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը. ներքաղաքական զարգացումներ: նոյեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք նոյեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք նոյեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը: Թեմա` բռնցքամարտիկը հանդես կգա հայտարարությամբ: Նոյեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց կզրուցի միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ՝ «Փախստականներ՝ չճանաչված պետությունից. ո՞ր իրավունքով են պաշտպանված» թեմայով: Նոյեմբերի 20-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ նոյեմբերի 10-ից Արցախում ձևավորվող ռազմաքաղաքական իրողությունների շուրջ. կարգավորման գործընթա՞ց, թե՞ դրա իսպառ բացակայություն: Այսօր` նոյեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ին, Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է վեբինար հոգեբան Լիլիթ Թորոսյանի հետ։ Թեման՝ Պատերազմական լրագրության հոգեբանական վտանգները։
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub