Ինչ է քննարկել Շոյգուն Ադրբեջանի նախագահի հետ
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը ասել է. «Վստահ եմ՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը կպահպանվի նաև առաջիկայում:
Կարծում եմ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պատմական հայտարարությունից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն այն 23 պահակակետում են, որոնք որոշվել էին: Շփման գոտում անվտանգություն ապահովելու նպատակով վերահսկղության տակ են առնվել հիմնական մայրուղիները: Սկսվել է փախստականների վերադարձի գործընթացը: Մեր աշխատանքն արդյունքներ է տալիս: Այս ընթացքում հրադադարը պահպանվում է, և ես վստահ եմ, որ այդպես կլինի նաև հետագայում»: