Նիկո՛լ, դու վտանգ ես մեր երկրի, մեր երեխաների համար ու դու պիտի հեռանաս․ Մհեր Մկրտչյան (video)
Ես չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչ է կատարվել, որովհետև դա բոլորը հասկանում են: Բոլորը՝ կողքի փողոցներում անտարբեր անցնող մարդիկ, տանը բազմոցին նստած օնլայն դիտողները: Ես չեմ հասկանում ընդամենը մեկ բան՝ ինչու այս խայտառակությունից, դավաճանություններից ու բացահայտումներից հետո հավաքվել է ընդամենը մի Ազատության հրապարակ: Այս մասին Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը: