Պուտինը ՌԴ փոխվարչապետին հանձնարարել է հայկական կողմի հետ քննարկել Ղարաբաղի բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու հարցը
РИА Новости-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ փոխվարչապետին հանձնարարել է հայկական կողմի հետ քննարկել Ղարաբաղի բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու հարցը:
«Ալեքսանդր Վալենտինի, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հարցի շուրջ, որ ձմեռ է մոտենում, այնուամենայնիվ, լեռնային տարածք է, և այնտեղ ցուրտ է, և ցրտերն արդեն մոտենում են: Այդ իսկ պատճառով հայկական կողմի հետ խոսելիս այս պահին պետք է հաշվի առնել այդ հարցերը: Խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել այդ հարցին»,- ասել է նա: