Պատերազմ և արյուն կլինի նրանց ձեռքերին, ովքեր կփորձեն տապալել համաձայնագիրը. Պուտին
Պատերազմ և արյուն կլինի նրանց ձեռքերին, ովքեր կփորձեն տապալել համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ գործողության թեմայով հանդիպման ժամանակ: Գրում է Ռիա Նովոստին:
Նա նման հայտարարություն է արել, երբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ փորձ է արվում արգելակել Ղարաբաղյան հարցով եռակողմ հայտարարության կատարումը եւ կան փորձեր փոփոխելու ԼՂ-ում խաղաղապահ գործողության բնույթը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կնքվեց եռակողմ հայտարարություն: