«Ղարաբաղը մեր ձեռքում չէ՝ ռուսներինն է», Ադրբեջանում կամաց-կամաց ուշքի են գալիս

Գնալով մեծանում են ադրբեջանցի այն ընդդիմադիրների թիվը, որոնք սկսում են բացեիբաց հայտարարել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն այնքան էլ ադրբեջանական կողմի շահերից չի բխում:

Որքանո՞վ է ռուսական զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում համապատասխանում Ադրբեջանի շահերին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից 10 օր անց ադրբեջանցի ընդդիմադիրների մի զգալի մասի շրջանում հիմնականում հոռետեսական մոտեցումներն են գերակշռում։

«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» ղեկավար, պատմաբան Ջամիլ Հասանլին, օրինակ, վստահ է՝ ռուսական զորքերի մուտքը Ղարաբաղ չեղարկեց անկախ Ադրբեջանի գլխավոր ձեռքբերումներից մեկը։ «Մենք տարիներ շարունակ հպարտանում էինք, որ Ադրբեջանը դարձավ ոչ միայն հետխորհրդային, այլև հետսոցիալիստական տարածքի առաջին պետությունը, որտեղից դուրս բերվեցին օտարերկրյա, այսինքն` ռուսական ռազմակայանները և սահմանապահ զորքերը։ Այժմ ահա Ադրբեջանը մասնակիորեն հրաժարվում է իր ինքնիշխանությունից և ազատությունից», - ըստ «Ազատության», պնդում է Հասանլին Meydan TV կայքին տված հարցազրույցում:

REAL կուսակցության նախկին ղեկավարներից մեկի` քաղաքագետ Ազեր Ղասիմլիի պնդմամբ էլ` նոյեմբերի 9-ի համաձայնագիրը չեղարկեց ոչ միայն 90-ականներին Ադրբեջանի արձանագրած դիվանագիտական հաջողությունների, այլև վերջին շաբաթների ռազմական ձեռքբերումների նշանակալի մասը։ «Եթե համեմատենք մինչև պատերազմը ստեղծված իրավիճակը և այժմ առկա կացությունը, ապա, իհարկե, դրությունն Ադրբեջանի համար շատ ավելի բարվոք է։ Խաղաղապահների տեղակայումը, սակայն, չեղարկեց այդ ամենը։ Դա նշանակում է, որ այժմ էլ Ղարաբաղը մեր ձեռքում չէ, դա նշանակում է, որ մենք երբ ցանկանանք Ղարաբաղ այցելել, չենք կարողանա», - պնդում է ադրբեջանցի քաղաքագետը՝ համոզմունք հայտնելով, որ այսօր Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը շատ նման է այն իրավիճակին, որ ստեղծվել էր 90-ականներին և 2000-ականներին Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների ժամանակ։

«Մենք գիտենք, թե ռուս խաղաղապահներն ինչ արեցին Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Վրաստանն այնտեղ որևէ լիազորություն չուներ։ Արդյոք նման իրավիճակը չի կրկնվի նաև Ղարաբաղում, և ո՞վ կարող է մեզ նման երաշխիքներ տալ։ Եռակողմ հայտարարության մեջ նման երաշխիքներ չկան», - պնդում է քաղաքագետը։
Ադրբեջանի մերձիշխանական շրջանակներից, սակայն, վստահեցնում են, որ ռուսական զորքերի մուտքը Լեռնային Ղարաբաղ գրեթե անխուսափելի էր։ Միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջն, օրինակ, լրագրողների հետ զրույցում անկեղծորեն խոստովանում է, որ Լեռնային Ղարաբաղին հարող այն շրջանները, որոնք դեռ գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ, հնարավոր է Բաքվին վերադարձնել բացառապես ռուսների օգնությամբ։ «Քելբաջարից, Աղդամից հայկական ուժերի դուրսբերման այլ մեխանիզմ գոյություն չունի։ Դու չես կարող զանգահարել հայերին և ասել՝ հեռացեք», - նշում է Օրուջը։

Ի դեպ, Քելբաջարի մասին։ Այս շրջանը Ադրբեջանի վերահսկողության տակ պետք է անցնի արդեն հաջորդ շաբաթ։ Բաքվում, սակայն, դժգոհ են, որ Դադիվանքի մերձակայքում ռուսական անցակետ է տեղադրվել։ «Վանք գյուղի [նախկին] բնակիչները դժգոհ են։ Եթե ռուսները ցանկանում են հսկել վանական համալիրը, կարող են տանկ կանգնեցնել վանքի, այլ ոչ թե գյուղի մուտքի մոտ։ Վաղը, երբ ադրբեջանցիները վերադառնան Վանք, արդյոք պետք է թույլտվություն ստանան ռուսական անցակետից», - գրում է «Թուրան» գործակալությունը։

Ազեր Ղասիմլիի համոզմամբ` ադրբեջանական կողմի համար անպատասխան թվացող հարցերի առկայության գլխավոր պատճառը նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ու ռուսական ուժերի փաստացի անսահմանափակ լիազորություններն ու կարողություններն են։ «Այդ փաստաթղթում հստակորեն նշված է, որ ռուսական զորախմբի կազմում 1960 զինծառայող է լինելու, 90 զրահամեքենա, 380 միավոր այլ տեխնիկա։ Իսկ ո՞վ է այդ ամենը վերահսկելու։ Ի՞նչ գիտեք, այնտեղ 380՞ միավոր տեխնիկա է լինելու, թե՞ ասենք 580: Դա վերահսկելը գործնականում անհնարին է», - ըստ «Ազատության» համոզված է Ղասիմլին։

Այսպես, 10 օր է անցել եռակողմ հայտարարության ընդունումից, և կամաց-կամաց Ադրբեջանում մեծանում են դժգոհությունները: Ստացվում է մի իրավիճակ, երբ եռակողմ հայտարարությունն ընդունելի է Ռուսաստանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին:

Հիմա թե՛ Պուտինի, թե՛ Փաշինյանի համար իմիջի հարց է լինելու այդ հայտարարության պահպանումը: Դե իսկ Ալիևը կհայտնվի մի վիճակում, երբ պարտավոր է իր ստորագրածին «տեր կանգնել»՝ այն ներկայացնելով որպես ադրբեջանական ժողովրդի համար մեծ ձեռքբերում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11275 անգամ
Լրահոս
Գործընկերների հետ այցելել ենք բերման ենթարկված Սամվել Վարդանյանին. Քրիստինե Վարդանյան ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին ահաբեկիչների թիկունքին, որ ցեղասպանեցին եզդիներին (video) Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին Ըստ Արամ Սարգսյանի՝ Պուտինի երդմնակալությանը պետք չէ գնալ, իսկ Էրդողանի երդմնակալությանը գնալը սխալ չէր «Մեյմունություն եք անում»․ լեզվակռիվ ավագանիում (video) Պրոիշխանական քաղաքագետ. Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Ադմիրալ Ավինյան, տես՝ ինչ արեցիր», «թատրոն չե՛նք եկել»․ սուր քննարկում Քաղաքապետարանում (video) Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ Փաշինյանը ռուսներին դարձրել է ՀՀ ինքնիշխանության սպառնալիք ու ոչ մի խոսք Ադրբեջանի մասին․ Սաղաթելյան (video) ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան Ցեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար Էլբակյան Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում․ Թաթոյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այ սրիկա՛, ձեր սրբապղծության չափն արդեն անցնում եք․ Արագած Ախոյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են Աննան ո՞վ է․ դրան փող տվողն է կարևոր․ Լարիսա Ալավերդյան (video) Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am