Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները հավելավճարներ կստանան. Վլադիմիր Պուտին
Լեռնային Ղարաբաղում գտնվող ՌԴ խաղաղապահ զորախմբի անդամները հավելավճարներ կստանան, Россия 24-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք ունենք նորմատիվային բազա, որը կարգավորվում է նախագահի հրամանագրերով: Ըստ դրանց` արտերկրում խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողները ստանում են հավելավճարներ, բայց ոչ թե ռազմական, այլ խաղաղապահ գործառույթներ իրականացնելու համար»,- նշել է Պուտինը: