Աթոռին կպած մնալու նրա մոլուցքը մեկ բանի մասին է միայն հուշում՝ հանձնել Սյունիքն ու նոր գնալ

Այսօր Հայաստանում չկա լեգիտիմ իշխանություն, այո, չկա եւ դա չափազանցություն չէ: Անկախ այն բանից, թե ինչ որոշումներ են ընդունվում կառավարության շենքում կամ ԱԺ դահլիճում, քանի հոգի է գրանցվել «իմ քայլի» մեծամասնությունից, բոլորին է տեսանելի, որ կյանքը՝ պետական կառավարման համակարգում ասես կանգ է առել, կամ եղել է կաթվածահար, քանզի ներքաղաքական հարթակում ձեւավորվել է <<կոնսենսուս մինուս 1>> իրավիճակ: Արցախի կապիտուլացիայի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանությանը դեմ են բոլորը, անխտիր: Չկա գեթ մեկ ուժ, ով հրապարակային հայտարարել է, որ ցանկանում է, որ սրանք մնան: Դեմ են նախկինները, ներկաներից շատերը, կառավարությունում եւ խորհրդարանում հրաժարականների շքերթն այդ մասին է վկայում, դեմ են անգամ այս իշխանության փայատեր սորոսականների ռադիկալ, կամ ավելի ճիշտ՝ ահաբեկչական թեւը՝ ի դեմս Սասնա Ծռերի, դեմ է անգամ Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմությունն ի դեմս Էդմոն Մարուքյանի, դեմ է Փաշինյանի հետ անհասկանալի հոգեկապով միավորված իբր անկախ Արման Բաբաջանյանը:
Քանզի այլ կերպ հնարավոր չէր, բնականաբար, Հայաստանում կարող է մի մարդ հանդուրժել անհասկանալի մի իրողություն, երբ 44 օրվա ընթացքում կարելի է զոհաբերել ավելի քան 4 հազար երիտասարդ կյանք, եւ ինչպես վարչապետի զորավարուհի տիկինը կասեր՝ հանուն ոչնչի: Կամ հանուն Արցախի կապիտուլացիայի, հանուն այն բանի, որ տասնյակ հազարավորները տնավեր լինեն ու հայտնվեն փողոցում:

Բոլորը հասկանում են, որ մարդ են, ապրելու են այս երկրում եւ այսօր դավաճանին ու հայրենիք հանձնածին աջակցելով ակամայից դառնալու են նրա աջակիցը՝ խաչ քաշելու իրենց ու պետության ապագայի վրա: Այդ մարդիկ ուզում են, որ վաղը քայլել կարողանան սեփական երկրի հարազատ փողոցներով, ուզում են առանց ամաչելու նայել զոհվածների հարազատների, մայրերի ու քույրերի աչքերին, որոնք եթե այսօր անգամ լուռ սգում են իրենց վիշտը, փողոց դուրս չեն գալիս ու չեն պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց վաղը առնվազն ատելու են իրենց հարազատների մահվան դատապարտածներին, որոնք բազում պատասխաններ ունեն տալու, թե ինչու պետությունը հասցրեցին այս իրավիճակին, եւ ինչու պատերազմը չկանխեցին առաջին օրերին:

Նիկոլ Փաշինյանը վստահություն եւ աջակցություն չի վայելում, նրան մերժում են ոչ միայն ներսում, այլեւ դրսում: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից երկու օր առաջ իշխանությունները ստացան առաջին դեղին քարտը, որով նախազգուշացնում էին, թե քաղաքական հետապնդումները լավ տեղ չեն տանում: Իսկ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խփեց Նիկոլ Փաշինյանի ոչնչացման ամենաբարձր ակորդը՝ հերքելով մեր անմեղսունակին եւ ասելով, որ Շուշիի հարցը նախկինում եբեւէ բանակցային սեղանին չի եղել եւ դրա շուրջ բանակցություններ են սկսվել հոկտեմբերի 20-ին:

Դեմ է երկուսուկես տարի միայն պաղպաղակ ուտելով եւ բյուջեի հաշվին շրջագայող հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որին, իհարկե, ավելի շատ հակված ենք շպիոնաժի, կամ 8-րդ շարասյան ներկայացուցիչ ներկայացնել: Բայց ակնհայտ է, որ արեւմուտքն ի դեմս նրա իր երկրորդ փորձն է ուզում խաղարկել:
Եթե անգամ դավաճանի պիտակը ճակատին Ֆելիքս Ցոլակյան է քեզ դեմ, ապա , Նիկոլ Փաշինյան, դու լուրջ մտորելու բան ունես: Թեեւ ում ինչ ենք ասում, Հայաստանը մի հոգեխանգարվածի ձեռքում պատանդի կարգավիճակում է հայտնվել, դա այլեւս փաստ է:

Անի Սահակյան

դիտվել է 3372 անգամ
Լրահոս
ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video) Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am