Ապրիլյանի հանձնաժողովում եւս խուճապ է. 44 օր տեւած պատերազմը զրոյացրեց այդ ողջ գործընթացը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում տիրող ներքաղաքական տուրբուլենտ իրավիճակի արդյունքում օրվա իշխանություններն ամբողջությամբ ցայտնոտի մեջ են։

Կարծիք կա, որ գործ ունենք փլուզվող «շինության» հետ: Այս խուճապային իրավիճակն իր ազդեցությունն է ունեցել նաեւ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների վրա, քանի որ հանձնաժողովը, որը ստեղծվել էր նախկին իշխանությունների գլխին հարվածող մահակի ֆունկցիա կատարելու համար, եւ մինչ պատերազմը «ճոխ-ճոխ» հայտարարություններով էր հանդես գալիս՝ անընդհատ շահարկելով տարածքային կորուստների, մոտ 20 դիրքի կորստի, մարդկային զոհերի եւ այլ թերացումների մասի, ներկայումս բախվել է լրիվ այլ իրողության։

Բանն այն է, որ 44 օր տեւած պատերազմը զրոյացրեց այդ ողջ գործընթացը՝ անիմաստ դարձնելով այդ հանձնաժողովի գոյության իմաստն ընդհանրապես։ «Հենց ստեղծման օրվանից էլ ակնհայտ էր, որ քննիչ հանձնաժողովը բացառապես քաղաքական գործառույթներ ունեցող կառույց է, իսկ վերջին պատերազմում արձանագրված խայտառակ կորուստները՝ թե՛ տարծքային, թե՛ մարդկային, որոնց պատասխանատուն օրվա իշխանությունն է, հանձնաժողովն ամբողջությամբ փակուղու առաջ է կանգնեցրել, եւ ներկայումս հանձնաժողովը փաստացի չգիտի, թե քայլերի ինչ հաջորդականություն իրականացնի եւ հանրությանն ինչպես մատուցի իր այդքան ամիսների թեզերը»,- մեզ հետ զրույցում ասաց թեմային իրապես տիրապետող փորձագետներից մեկը, որը ցանկացավ անհայտ մնալ։

Թերթի տեղեկություններով, այս հարցում լուրջ փակուղու առջեւ են նաեւ հանձնաժողովի անդամները եւ անձամբ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, քանի որ այն, ինչ պետք է գրեին Սերժ Սարգսյանի դեպքում եւ փորձեին «բոչկա գլորել», այդ ամենն ուղղվեց իրենց դեմ, ընդ որում՝ այս դեպքում փաստացի, առանց «սարքելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1231 անգամ
Լրահոս
Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am