Լեռնային Ղարաբաղ տեղափոխված զինյալները չեն անհետացել․ Զախարովա
«Լեռնային Ղարաբաղ տեղափոխված զինյալները չեն անհետացել»: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ինչպես նշել է` Մոսկվան հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղում կլուծվի օտարերկրյա վարձկանների ներկայության հարցը:
«Կարծում եմ, որ այս հարցը պահանջում է մասնագետների հատուկ աշխատանք, ապա արդյունքների մասին զեկույց, և ոչ թե հակառակը», -ասել է նա: