Մայք Պոմպեոն կայցելի Գոլանի բարձունքներ եւ Արեւմտյան ափի իսրայելական բնակավայրեր
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաջորդ շաբաթ Իսրայել այցի շրջանակում կայցելի Գոլանի բարձունքներ եւ Արեւմտյան ափի իսրայելական բնակավայրեր, հայտնում է Axios-ը։
Դրանով Պոմպեոն կդառնա ԱՄՆ առաջին պետքարտուղարը, որը կայցելի տարածքներ, որոնք միջազգային հանրությունը համարում է Իսրայելի կողմից անօրինականորեն օկուպացված։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը պաշտոնապես ճանաչել է 2019 թվականի մարտին, ինչը փոխել է ԱՄՆ քաղաքականությունը, որը տարածքն օկուպացված էր համարում այն ժամանակից ի վեր, երբ Իսրայելը 1967 թվականի Վեցօրյա պատերազմում այն զավթեց Սիրիայից։