Լավրովի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի այս տարածաշրջանի բոլոր կատեգորիաների բնակիչների իրավունքների հստակեցումից հետո: Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Կարգավիճակը կարելի է որոշել բացառապես այն բանից հետո, երբ պարզ կլինի, թե ինչ իրավունքներ կտրամադրվեն բոլոր նրանց, ովքեր ապրել են Լեռնային Ղարաբաղում ու իրավունք ունեն վերադառնալու, և, իհարկե, նրանց, ովքեր այս ընթացքում շարունակում էին այդ տարածքում մնալ», - ասել է Լավրովը:
Լավրովն ընդգծել է, որ էթնիկ ու կրոնական համերաշխությունն այնտեղ պետք է լինի այնպիսին, ինչպիսին եղել է երկար տարիներ մինչ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բռնկված պատերազմը, «որն աղետալի հետևանքներ ունեցավ»։