«Ռուսական պատվիրակությունը վաղը կմեկնի Թուրքիա՝ քննարկելու ԼՂ-ում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը». Թուրքիայի ԱԳ ղեկավար
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը վաղը կմեկնի Թուրքիա՝ քննարկելու ԼՂ-ում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կարևոր ենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի դիրքորշումը: Ուրբաթ ռուսաստանյան պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ քննարկելու Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները»,- նշել է ԱԳ ղեկավարը: