ՄԱԿ ԱԽ-ն քննարկել է Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից ձեռք բերված համաձայնությունը
Ռուսաստանը փակ խորհրդակցությունների ընթացքում ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածությունների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության աղբյուրին:
Նա հստակեցրել է, որ հանդիպումն անցել է փակ ձեւաչափով:
Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական եւ հայկական կողմերը կմնան իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ տարածաշրջանում կտեղակայվեն ռուս խաղաղապահներ: