Երբ սատանան ու դավաճանը իշխանության հոգում ու սրտում են

Հող հանձնած տականքը հողին հանձնվելու, լռելու եւ պապանձվելու փոխարեն հորթային հրճվանքի օրեր է ապրում: Անգամ այս պարագայում էլ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները չեն կարողանում զսպվել ու ցույց են տալիս իրենց ապազգային, տգետ դիմագիծը: Երբեմնի ակտիվիստ այսօր պաշտոնյա Վիլեն Հակոբյանը, ով իրեն Օմարի Արծիվ էր ներկայացնում, քանզի ծառայությունն անց էր կացրել Օմարում, իսկ պատերազմի օրերին երեւանյան սողուն էր ու սողում էր շեֆի ոտքերի տակ, հայտարարում է` «Հետո ինչ, որ Շուշին մերը չի»: Նա այդ հայտարարությունն, իհարկե, արեց,միայն ազգի տականքը կհասցներ մեր հայրենիքի մի մեծ բուռը թուրքին հանձնել, բայց դրանից երեւույթի էությունը չի փոխվում: Քանզի այն, իշխանությունը, եւ նրա իբրեւ ռազմահայրենասիրական թեւի ներկայացուցիչը, եթե չգիտի Շուշիի դերն ու նշանակությունը, վաղը կարող է Հայաստանն էլ ծախել թուրքին: Հայաստանում թերեւս յուրաքանչյուր հայ հասկանում, որ 94-ին Շուշին ազատագրումով մենք ազգովին առաջին քայլը կատարեցինք պատմական արդարության վերականգնման ճանապարհին: Շուշիի սրբազան ազատագրությունը, մշակութային, կրթական, ռազմավարական տարածք եւ կարեւորություն ունենալու հանգամանքից անկախ, Շուշին ազատագրեց մեր հոգիները, վերադարձրեց համայն հայության արժանապատվությունը, հպարտությունը, վերակենդանացրեց մեր մեջ պայքարի ոգին, լարեց համայն հայությանը հանուն Արցախի ամբողջական ազատագրության:

Բնավ տարօրինակ չէ, որ Շուշիի ազատագրումը միշտ ավելի մեծ շուքով եւ հանդիսավորությամբ էինք նշում պարզ այն պատճառով, որ իրականության մէջ Արցախի անկախացումը ռազմաքաղաքական պատճառների բերումով պայմանավորված էր Շուշիի ազատագրումով:
Շուշին պատմաքաղաքական անհրաժեշտություն էր, որովհետեւ ինչպես Դրոն կասեր՝ «Ով տիրում է Շուշիին, նա տիրում է Արցախին»: Շուշին այն բարձր կետն էր, որտեղից հաղթած հայը կարող էր հպարտ հայացք գցել աշխարհին, այն մեր ուժն էր, մեր թիկունքը, մեր գոյության առհավատչյան:

Շուշին նաեւ տնտեսական անհրաժեշտություն էր ցամաքային եւ օդային ճանապարհների շրջափակման վերացման առումով, այո՛, անգնահատելի նշանակություն ուներ Շուշին: Բայց հայրենի Արցախի 70 տոկոսը թուրքին հանձնած տականքը, ով նրա համար միջանցք է բացել նաեւ Հայաստանում. Այսօր առավել քան անհանգստացած է հող հանձնող դավաճանի, այլ ոչ թե կորցրած, կամ որ ավելի ճիշտն է հանձնած հայրենիքի համար; ԱԺ պատգամավորներից մի քանիսը հող հանձնելու երկրորդ օրը հանդես են գալիս Նիկոլ Փաշինյանին անվերապահ աջակցելու հայտարարություններով: Լավ, մենք երբ հասցրեցինք այսքան տականք ընդունել մեր հայրենիքում, այս որտեղից այսքան անհայրենիք ու սրբապիղծ սերունդ մեծացավ: Արդյոք մենք ժամանակ կունենանք ապագայում այս հարցերի մասին մտածել, արդյոք սրանք մեզ հայրենիք կթողնեն ապագայում, որ պետք լինի մտածել, թե այս երբ ու ինչու թույլ տվեցինք ,որ ազգի տականքը մեծանա ու գա իշխանության, եւ սա է ամենամեծ դավաճանությունը, որ անկախության այս տարիներին սրբապիղծ մի սերունդ է մեծացել, ավելի ճիշտ այդպիսի մի հատված, որը կարողացել է ազգի կառավարումն իր ձեռքը վերցնել: Հայրենիք չունեցող, հայրենիք կորցնելը ցանկացած ազգի համար անեծքի վերածված ողբերգություն է, ու այդ ողբն անելու փոխարեն իրենց աթոռի կռիվն են տալիս: Այս մահերը, այս ավերը գրված է ոչ միայն ձեր, ձեր Նիկոլի, այլ ձեզ ձայն տված յուրաքանչյուրի ճակատին, Նիկոլին աջակցած բոլոր ուժերի ճակատին, սրա պատասխանը եթե դուք էլ չտաք, ձեր սերունդներն են տալու, թեպետ հայրենազրկությունն արդեն պատիժ է, եթե հասկանայիք: Մարդիկ, ովքեր սեւ ժապավեններով իշխանության եկան, այսօր էլ շարունակում են իրենց սատանայական գործը: Եթե Դադիվանքը, Ղազանչեցոցը նորից ավերակների են վերածվելու, ապա արդյոք սատանան չի հաղթում, էս տականքների հոգում, դավաճան Նիկոլի ու իր ընտանիքի սրտում եւ վերջում սատանան երկրում հաղթեց:

Անի Սահակյան

դիտվել է 3828 անգամ
Լրահոս
Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am