Արայիկ Հարությունյանը ծանր զրույց է ունեցել խորհրդարանականների հետ
Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների եւ եւ ծանր զրույց է ծավալվել: Պարտվողական խոսակցություններ են գնացել Արցախի հարցի վերաբերյալ, սակայն տեղում կանխվել են ՀՅԴ-ական պատգամավորների եւ Վիտալի Բալասանյանի կուսակցության ներկայացուցիչների կողմից, ովքեր ասել են, որ պետք է պայքարել մինչեւ վերջ: Անհասկանալի է եղել, թե ինչու է նման քննարկում ընթանում, երբ Շուշիում հաղթական մարտեր են մղել մեր տղաները, հակառակորդն ունի տասնյակ զոհեր եւ գերիներ է տվել: