Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի Լուկաշենկայի դեմ
Եվրամիությունը պաշտոնապես պատժամիջոցներ է մտցրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։
Եվրամիությունը պատասխանատու է համարում բելառուս առաջնորդին ընդդիմության նախագահի թեկնածուների և խաղաղ ցուցարարների ճնշման, ինչպես նաև լրագրողներին վախեցնելու համար:
Լուկաշենկոյից բացի՝ ցուցակում են նրա ավագ որդին՝ Վիկտորը, և 13 այլ մեղադրյալներ։ Ցուցակում ընդգրկված բոլոր անձանց կարգելվի մեկնել ԵՄ, իսկ Միության տարածքում նրանց ակտիվները կսառեցվեն: