Այսօր մի տխմար մեղադրել է ինձ՝ համեմատելով չգիտեմ ում հետ, թե իբր ապահով պառկած եմ ԱՄՆ-ում․ Արսեն Ջուլֆալակյան

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«2018թ. դեկտեմբերից, երբ ստացա պատգամավորական մանդատս, ընտանիքս հայտնվեց տարբեր քաղաքական շրջանակների, պատվերով աշխատող որոշ ԶԼՄ-րի, ֆեյքերի ուշադրության կենտրոնում։

Երբեք այդքան հորինված մեղադրանք և քննադատություն չէի լսել իմ և ընտանիքիս հասցեին, թեև ասել, թե բացարձակ չէի սպասում, սուտ կլինի, բայց ոչ հաստատ նման ստոր մակարդակով և այդպիսի ինտենսիվությամբ (հատկապես,որ երբևէ դրա իրական առիթը չենք տվել․ հակառակը, տասնամյակներ շարունակ լավագույնս ծառայել ենք մեր պետության հեղինակության բարձրացմանը աշխարհի մակարդակով և եղել օրինապաշտ քաղաքացիներ)։
Ամենասկզբում նույնիսկ որոշակի հույս ունեի, որ կարելի է ընտանիքիս օրինակն օգտագործել որպես“role model” տարբեր պատճառներով․ հիմա չխորանամ։ Բայց չէ, ընտրվեց (ինչպես հաճախ է լինում) բացասական տարբերակը՝ փորձ անել հնարավոր և անհնար բոլոր միջոցներով վերացնել, նվազեցնել, հեղինակազրկել հեղինակություն ունեցող մարդկանց/ընտանիքներին։
Թվում է, թե օրինաչափություն է. քաղաքականությունն է դա ենթադրում, մտել ես, պատրաստ եղիր հարվածների։ Չեմ հերքում, արդեն դարձել էր սովորական։ Խոստովանում եմ, այլևս չէի էլ կարդում գրեթե ոչ մի հոդված անձիս մասին՝ թե լավ, թե վատ․․․

Սեպտեմբերին,երբ հայտնի պատճառներով վայր դրեցի մանդատս, կարծում էի, թե այլևս կդադարեն աբսուրդի ժանրի այդ մեղադրանքները։ Բայց ոչ, արի ու տես, որ կոնկրետ շրջանակներ հետևողական աշխատում են․․

Կարծում եմ, հիմնական նպատակն է առաջացնել ինձ մոտ հիասթափություն և բացասական կերպար ձևավորել հասարակության շրջանում։ Երկու դեպքում էլ ի սկզբանե ձախողել են։ Անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժեր են, կամ անձեր, հնարավոր չէ ինձ կամ ընտանիքիս հիասթափեցնել հայրենիքից։ Այն մեզ համար սուրբ է և վեր ամեն ինչից, ինչն ապացուցել/ապացուցում ենք գործով։ Իսկ հանրության վրա ազդել նման անորակ մեթոդներով, վստահաբար չի ստացվի։ Տարիների ընթացքում հսկայական գործ է արվել/արվում ամենօրյա ռեժիմով, լուռ, առանց գովազդելու ինքներս մեզ։ Բավական է ուղղակի մի փոքր խոսենք, և այդ կեղտը կլցվի ջուրը։
Ինչու՞ հիմա արեցի այս գրառումը (առաջին անգամ եմ այս թեմային անդրադառնում, հուսամ վերջին)։ Այսօր մի տխմար, ով սիստեմատիկորեն այլանդակ լեքսիկոնով վիրավորում է հիմնականում իշխող քաղաքական ուժին, մեղադրել է ինձ՝ համեմատելով չգիտեմ ում հետ, թե իբր ապահով պառկած եմ ԱՄՆ-ում և այնտեղից դատարկ գրառումներ եմ անում(մնացածին էլ չանդրադառնամ՝ հերթական բարբաջանք է...)։

Ի՞նչն է վիրավորական։ Երբ դու, պատերազմի սկսվելուց իսկապես գտնվում ես այլ երկրում, միանգամից փոխում ես բոլոր ծրագրերդ, լծվում ես պետությանը հնարավորինս օգուտ տալու գործին (դրամահավաք, փոխանցումներ,նամակներ միջազգային կառույցներին, միտինգների կազմակերպմանը աջակցություն և մասնակցություն, անձամբ օգնության փոխադրում Հայաստան․․․), հնարավորինս շուտ վերադառնում ես հայրենիք և տեղում սկսում աշխատել ընկերներիդ և համակիրներերիդ հետ․․․ մի անհայրենիք տխմար, մի քանի դրամի համար սկսում է քեզ անբարո ձևով մեղադրել բացարձակ սուտ բաներում։

Թե ինչ է արվել/արվում, ժամանակին անպայման կխոսեմ, հիմա դեռ շատ շուտ է։ Անելու էլ լիքը բան ունենք։ Նախ պետք է հաղթենք։
Անպայման կխոսեմ, որովհետև մի շարք հայրենասեր մարդիկ են աջակցում ինձ տարբեր նախաձեռնություններում։ Իսկ լավը հաստատ պետք է միշտ բարձրաձայնվի, որպեսզի նման վիժվածքների ձայնը խլանա, և տարածվի դրականն ու բարին»

դիտվել է 2451 անգամ
Լրահոս
Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են «Դիրքի տեղափոխություն է եղել, հստակ անցել է Ադրբեջանի հսկողության տակ». Ճակատենի գյուղապետը՝ Փայլասարի մասին Վահրամ Ավագյանը րաժարական է տվել Սպասեք հերթական դավաճանական զիջումների Հայտնի է Ռուսաստանում Հայաստանից մեկնած վարձու աշխատողների թիվը Ադրբեջանը ծրագրում է նոր հողմային էլեկտրակայանի կառուցում Քարվաճառում կամ Լաչինում Բրազիլիայի նախագահին կարող են զանգվածային սպանությունների համար մեղադրել Հայկական պատվիրակությունը պատրաստվում է կողմ քվեարկել ադրբեջանցի Հաջիևի թեկնածությանը. Միրզոևա «Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են»․ Արտակ Զաքարյան «Անցել է «գոտկատեղից ներքև» հարվածների. Իլհամն Իլհամ չի լինի, եթե այս խայտառակությունը մարսի» Էրդողանն առաջարկում է բարձրացնել իր աշխատավարձը «Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են, ՔՊ-ի ձայներն ավելացել են Իշխան Սաղաթելյանն ու Կոպիրկինը ներկայացրել են ԼՂ հարցի լուծման իրենց տարբերակները 96-ամյա կինը մեղադրվում է 11 սպանության մեջ Կովը՝ մահվան պատճառ 5 անձի մահվան պատճառ դարձած «Գազելը» պատկանում է ֆիզիկական անձի, բանվորների է տեղափոխել. մանրամասներ Աֆղանստանից ահաբեկչության տարածման սպառնալիք կա․ Լավրով 5 գերիները վերադարձրեցին, հիմա հերթական եռակողմն է. ինչ է հանձնելու Երևանը՝ Բաքվին «Թալիբանը» Մոսկվայում է Աշտարակի կամրջի սկզբնամասում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Եռաբլուրում վիզդ կկտրեն, որպես քաջերին դավաճանած շան. Խաչիկ Մանուկյան (video) Բա խի՞ մինչև էդ ձեններդ չէիք բարձրացնում. Գերարքունիքի մարզպետը՝ ձկնորսներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը : Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական ակտիվիստ, մեկնաբան Սոնա Աղեկյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Փելա սարում դիրքային փոփոխություն, Ադրբեջանից եկող սպառնալիքներ Հոկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վերլուծաբան Էդիկ Անդրեասյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Թեմա՝ Գերիների վերադարձը, ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ներյովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։ ԹԵՄԱ՝ պատվաստումների պարտադրանք․ մարդու իրավունքների ոտնահարում․ թեստավորման գների անհիմն թանկացումներ։ Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է առողջապահության ոլորտի փորձագետ Նունե Ներսիսյանը: աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք: Թեստավորման պահանջը՝ 10 օրը մեկ դրաձնելու առաջարկ, կեղծ սերտիֆիկատների դեպքերի բացահայտում: Կորոնավիրուսային խայտառակ պատկեր Հոկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ ՀՀ-ում, Գորիսում և Գյումրիում ՔՊ-ի տարած խայտառակ պարտությունը, երկրում տիրող հոգեբանական մթնոլորտը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub