Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակ է եկել. Ռոբերտ Քոչարյանը կրկին ջանքեր է գործադրել
Հոկտեմբերի կեսերին մենք գրեցինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ՀՀ է ժամանել մեծ քանակությամբ զենք: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեր այս տեղեկությունը ոչ հերքել, ո՛չ հաստատել էր: Ասել էր, որ ամեն ինչ արվում է Արցախին օգտակար լինելու համար: Ինչպես հայտնի է անցած շաբաթ էլ մեծ խմբաքանակով զենք է եկել Ռուսաստանից, մեր տեղեկություններով Քոչարյանն այս անգամ էլ մեծ ներդրում է ունեցել այդ հարցում: