Աննա Հակոբյանը պատերազմ է գնացել զրահապատ մեքենայով
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց կանանց ջոկատ կազմելու եւ առաջնագիծ մեկնելու մասին: Մի քանի օր է արդեն Գորիսում են, վարչապետի տիկինը պարբերաբար տեղեկացնում է իրենց գործողությունների մասին: Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ Գորիսի ռազմական ստորաբաժանումներում վարչապետի տիկինն արդեն դժգոհություններ է հասունացրել իր ձեւական գործունեությամբ, իր այցերով եւ քմահաճույթների մասին բարձրաձայնելով: Մենք տեղեկացանք նաեւ, որ նա պատերազմ է գնացել զրահապատ մեքենայով եւ պտտվում է թիկնազորով: