Անթալիայի ափերի մոտ զբոսաշրջային նավ է խորտակվել. կա զոհ
Թուրքիայում Անթալիայի ծովափնյա Ալանիա քաղաքի մերձակայքում զբոսաշրջային նավ է խորտակվել: Այս մասին հաղորդում է CNNTurk հեռուստաընկերությունը: Նավի մեջ եղել է մոտավորապես 30 զբոսաշրջիկ:
sputniknews.com-ի հաղորդմամբ էլ կա մեկ զոհ. նա ՌԴ քաղաքացի է: Նրա մահվան լուրը հաստատել է Անթալիայում ՌԴ հյուպատոսարանը: