Վարչապետի չհաղթահարված բարդույթը

ԶԼՄ-ների հանդեպ հարուցվող վարչական վարույթները դարձել են որոշ լրատվամիջոցների համար այլևս կենսունակության խնդիր: Այս մասին ՀՀ նախագահին, խորհրդարանական ուժերին ուղղված նամակում բարձաձայնել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրայանը՝ ակնկալելով, որ վերջիններս կդիմեն Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ՀՀ իշխանության կողմից սահմանված պայմանները։

«Խնդրում եմ ձեզ, ՀՀ սահմանադրությամբ ձեզ տրված լիազորությունների շրջանակում հնարավորինս սեղմ ժամկետում դիմել ՀՀ ՍԴ ՝ ՀՀ կառավարության 1655-Ն որոշման սահմանադրականության ստուգման հարցով, հատկապես այն պարագայում, որ նշված փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը և համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակինՍահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը և համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին:
Այս անհամաչափ սահմանափակումները, որոնց պատճառով հանրությունը զրկվում է իր համար խիստ կարևոր և իրեն հուզող, իր կյանքին, անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ բանավեճերից, տեսակետներից և պաշտոնատար անձանց թերացումները քննադատելու հնարավորություններից, ոչ այլ ինչ է, քան քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված՝ միակողմանի կերպով իրականության թելադրանք»,- նշված է Ժուտռնալիսների միության նամակում։

Արձագանքելով Սաթիկ Սեյրանյանի նամակին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այլընտրանքային լուծում է առաջարկում չորրորդ իշխանության տուգանված ներկայացուցիչներին. yerevan.today-ին նա փոխանցել է. «Ճիշտն ասած, ժամանակ չենք ունեցել հետևելու գործընթացներին՝ հասկանալու՝ ընտրողաբա՞ր են տուգանում իշխանության գործունեությունը քննադատած լրատվամիջոցին կամ խնայո՞ւմ են պրոիշխանական ԶԼՄ-ին, թե՝ ոչ:
Բայց եթե դա իրականություն է, բնականաբար, ես դատապարտում եմ այդ գործելաոճը:
Ինչ վերաբերում է Ժուռնալիստների միության կողմից մեզ ուղված նամակին՝ հայտնեմ, որ արդեն խոսել եմ միության ղեկավար Սաթիկ Սեյանայնի հետ և նրան առաջարկել եմ վարչական տուգանքներով դիմել Վարչական դատարան, դա է այս պահին, ըստ իս, ճիշտ ճանապարհը: Սահմանադրական դատարան դիմելու համար մեր ֆրակցիան այդ ներուժը չունի․ նախ նախորդիվ ուղարկված մեր դիմումը դեռևս դեռևս վարույթ չի ընդունվել, բացի դա՝ ռեսուրսների խնդիր մենք ունենք, մեր կուսակցության որոշ անդամներ կորոնավարակի պատճառով մոբիլ աշխատանքի մեջ չեն, մի մասն էլ այս պահին գտնվում է սահմանին»:

Այդուհանդերձ, Օրենսդիր իշխանության ներկայացուցիչն ինչո՞վ է պատրաստ միանալու և աջակցելու չորրորդ իշխանությանը, որի գործունեությունը, ըստ ժուռնալիստների միության նախագահի, հակասահմանադրական եղանակով խոչընդոտվում է, ու այդպիսով՝ սահմանափակվում է քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքը․ այս հարցին «Լուսավոր Հայստան» խորհրդարանական ուժի ղեկավարը պատասխան չուներ: 

Իհարկե, ընդդիմություն կոչվող այս խայտառակության անելիքների մասին հանրությունը ժամանակ կունենա գնահատական տալու, Մարուքյանը պատասխան չունի բարձրաձայնված հարցին, քանզի քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացումը ԶԼՄ-ների կողմից կարող է դառնալ իշխանության գոյության սպառնալիք: Թերեւս այդ պատճառով էլ իշխանությունը գնաց խոսքի ազատության սահմանափակման ճանապարհով: Թվում էր, թե նախկին խմբագիր վարչապետը, ով անընդմեջ ճամարտակում է ժողովրդավարության, խոսքի ազատության մասին, չպետք է կտրեր քաղաքացուն տեղեկատվություն ստանալու իր իրավունքից, իսկ այդ ինֆորմացիան տեղ հասցնողը ԶԼՄ-ներն են, բայց թերեւս ճշմարտությունը այս իշխանության գլխավոր հակառակորդն է, Նիկոլ Փաշինյանը միայն իրեն է վերապահում ինֆորմացիա հաղորդել, այս մարդը ոչ մի կերպ դուրս չի գալիս խմբագրի իր կարգավիճակից եւ մյուս գործառույթները թողած կենտրոնացել է խմբագրի աշխատանքի վրա ու հասարակությանը սնում են այնպիսի ինֆորմացիայով, որը չի վնասի իշխանությանը:

Անի Սահակյան

դիտվել է 4091 անգամ
Լրահոս
Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am