Իրանի հատուկ բանագնացը մեկնել է Անկարա՝ ներկայացնելու ԼՂ խնդրի լուծման իրանական տարբերակը
Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին մեկնել է Թուրքիա՝ ներկայացնելու ԼՂ հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը: Հատուկ բանագնացն Անկարայում հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ: Այս մասին տեղեկացնում է «Irna» գործակալությունը: