Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի հնարավոր կիրառման մասին
Տեղեկություններն այն մասին, որ թշնամին սկսել է կիրառել ֆոսֆորային ռումբեր եւ արկեր՝ դեռ ուսումնասիրության ընթացքի մեջ է, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, եւ հատկապես Շուշիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Ասկերանում եւ այլ բնակավայրերում հանցագործության եւ խաղաղ բնակիչների դեմ արգելված զենքերի կիրառությունը պետք է աշխարհի ուշադրության կենտրոնում լինի», - նշեց Հովհաննիսյանը։