Որևէ պատգամավոր չի հրաժարվել իրեն հասանելիք պարգևավճարից․ ԱԺ աշխատակազմ

Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն, ինչը ենթադրում է պետության կողմից տարվող ֆինանսական հատուկ քաղաքականություն և պետական կառավարման ողջ համակարգի անցում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի։

Արդյո՞ք նման աշխատանքային ռեժիմի ընթացքում պաշտոնյաները սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շարունակել են ստանալ պարգևավճարներ, ինչպես մինչ ռազմական դրության հայտարարումը, փորձեցինք առաջինը պարզել Ազգային ժողովից։

Եվ այսպես, 168.am-ին հարցմանն ի պատասխան՝ Ազգային ժողովի աշխատակազմից հայտնում են, որ ԱԺ նախագահի կողմից պարգևատրումների վերաբերյալ կարգադրություններին կարող ենք ծանոթանալ Ազգային ժողովի կայքից։

Կայքում ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պարգևատրման մասին վերջին կարգադրությունը հրապարակվել է սեպտեմբերի 23-ին, ըստ որի, Արարատ Միրզոյանը ԱԺ աշխատակազմին և պատգամավորներին պարգևատրել է աշխատավարձի 75 տոկոսի չափով։

Այսինքն՝ վերջին պարգևավճարները խորհրդարանում տրվել են ռազմական դրության հայտարարումից ընդամենը մի քանի օր առաջ։

Ստացվում է, որ ռազմական դրության հայտարարումից ընդամենը մի քանի օր առաջ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը ստացել են 75 տոկոսի չափով պարգևավճար, երբ այդ նույն ժամանակահատվածում Կառավարության չզեկուցվող հարցերից մեկով Պաշտպանության նախարարությունը գործադիրին խնդրել էր 10 միլիարդ դրամով ավելացնել նախարարության ֆինանսավորումը՝ որպես ֆինանսավորման աղբյուր դիտարկելով ոչ թե Կառավարության պահուստային ֆոնդը, այլ արժեթղթերի թողարկումը՝ 9 ամսվա կտրվածքով, իսկ արժեթղթերի թողարկում նշանակում է, որ պետությունը պարտք է վերցնում քաղաքացուց և ավելացնում արդեն ներքին պարտքը։

Ստացվում է՝մի կողմից՝ ունեցել ենք պարգևավճարներ՝ ընդհուպ աշխատավարձի 75 տոկոսի չափով, մյուս կողմում՝ ներքին պարտքի ավելացում։

Մեր հաջորդ հարցով Ազգային ժողովից հետաքրքրվել էինք՝ կա՞ն արդյոք պատգամավորներ, որոնք հրաժարվել են պարգևատրումներից։Ի պատասխան՝ աշխատակազմից հայտնել են, որ որևէ պատգամավոր չի հրաժարվել իրեն հասանելիք պարգևավճարից։

Խորհրդարանից հայտնել են նաև, որ Ազգային ժողովը 2020 թվականի ֆինանսական միջոցներից 100,5 մլն դրամ ուղղել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ՝ ռազմական դրության պայմաններում անհրաժեշտ ծախսերի ֆինանավորման համար։

դիտվել է 4813 անգամ
Լրահոս
Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am